2011–2012 ուստարվա առաջին կիսամյակի ամփոփիչ քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, և համալսարանը պատրաստ է քննություններին։ Այս մասին այսօր կայացած ռեկտորատի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ակադեմիական քաղաքականության, ուսումնական գոր

Количество просмотров: 593

2011–2012 ուստարվա առաջին կիսամյակի ամփոփիչ քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, և համալսարանը պատրաստ է քննություններին։ Այս մասին այսօր կայացած ռեկտորատի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ակադեմիական քաղաքականության, ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկողության վարչության պետ Արմեն Կարախանյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ քննությունները կմեկնարկեն հունվարի 9–ից։
Այս տարվա առաջին կիսամյակի անհատական աշխատանքների պաշտպանության ընթացքի մասին հաղորդումներ ներկայացրին դեկանները՝ նշելով, որ անհատական աշխատանքների պաշտպանություններն ընթանում են բնականոն հունով։ Մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգի 3–րդ կուրսի պետական քննությունների արդյունքները ներկայացրեց կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը։ Նա ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին զեկուցեց, որ քննությունների արդյունքում 9 ուսանող ստացել է գերազանց, 15–ը՝ լավ, 41–ը՝ բավարար, 4–ը՝ անբավարար, իսկ 4 ուսանող էլ չի ներակայացել քննություններին։
Նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաև մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 2–րդ կուրսի գիտամանկավարժական փորձառության արդյունքներին, որոնց կապակցությամբ դեկանները, ինչպես նաև ՀՊՏՀ մասնաճյուղերի տնօրենները զեկուցեցին, որ գործընթացը նորմալ է ընթանում։
Թեստային համակարգի արդիականացման, ՀՊՏՀ կայքի գրադարանի կատեգորիաների համաձայնեցման և մի քանի այլ խնդիրների մասին զեկուցեց համակարգչային կենտրոնի տնօրեն Հայկ Միրզոյանը։ Նշենք, որ այս հարցին մենք ավելի մանրամասն կանդրադառնանք քիչ անց։
Ընթացիկ այլ հարցերի քննարկումից հետո ռեկտոր Կորյուն Աթոյանը հայտարարեց, որ վաղը տեղի է ունենալու բուհի պաշտոնական կայքի շնորհանդեսը, ինչպես նաև տոնական միջոցառում, որին մասնակցելու է բուհի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Ռեկտորը բոլորին հրավիրեց մասնակցելու միջոցառմանը։