Կայացավ կառավարման ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնած տոնական ցերեկույթը

Количество просмотров: 529

«2012 թվականին հաշված օրեր են մնացել. գալիս է մեր կյանքի ամենասիրելի, ամենթախծոտ և ամենաուրախ ժամանակը: Կյանքի արագ ընթացքի մեջ միայն հիմա ենք զգում, որ գալու է նոր տարի, որի մեջ այնքա~ն հույս, սպասում, սեր, այնքա~ն հավատ կա: Թող որ իրականություն դառնան մեր սրտից բխած ամենալավ մաղթանքներն ու երազանքները»,- այսպիսի խոսքերով ուտոնականորեն սկսվեց ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված ամանորյա տոնական ցերեկույթը:
Տնածառի լույսերի ու փայլերի ներքո բեմահարթակ բարձրացան շնորհալի ուսանող-ուսանողուհիները` իրենց երգ ու պարով, հումորով վարակեցին մեծ հանդիսասրահում հավաքված ուսանողությանը:
Ինչպես միշտ, իր ֆակուլտետի կողքին էր դեկան Էդգար Ղազարյանը, որը հնչեցրեց Պարույր Սևակի բանաստեղծական տողերը.
…Արի’, Նո’ր տարի,
Գալուստդ բարի~:
Եվ արթնացրո’ւ քո թնդուն քայլքով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին…
…Ու մենք, վերջապե~ս, հասկանանք իրա’ր.
Ամենքըս, բա~վ է, հասկանանք իրար:
Նաև հասկանա’նք, որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր…