ՀՊՏՀ պրոռեկտորը կարևորեց հետևողական ու կազմակերպված աշխատանքը

Количество просмотров: 566

Դեկտեմբերի 23-ին ՀՊՏՀ մարգեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որին մասնակցում էին ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, ամբիոնների վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, ուսանողներ: Քննարկվող հարցերը վերաբերում էին դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման նպատակով անցկացվող դասալսումներին, մագիստրատուրայի 2-րդ կուրսերում գիտամանկավարժական փորձառության անցկացմանը, ուսանողների հաճախումներին, անհատական աշխատանքների պաշտպանության կազմակերպմանը, ուսանող-դասախոս հարաբերություններին:
Կարևորելով քննարկվող հարցերը` պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանն իր ելույթում հորդորեց լինել հետևողական, դասախոսություններ վարել ժամանակի պահանջներին համապատասխան, պատշաճորեն կազմակերպել ընթացիկ աշխատանքները: