ՀՊՏՀ ուսանողները ծանոթացան միջազգային և միջբուհական փոխանակման ծրագրերին

Количество просмотров: 754


ՀՊՏՀ կրթական բարեփոխումների վարչության և ուսանողական խորհրդի արտաքին ու ներքին կապերի հանձնաժողովի համագործակցության շրջանակում երեկ նիստերի սրահում տեղի ունեցավ բաց սեմինար, որի ընթացքում ներկայացվեցին միջազգային և միջբուհական փոխանակման ծրագրերը:
Բանախոսը` կրթական բարեփոխումների վարչության պետ Կարեն Գրիգորյանը, հանգամանորեն ներկայացրեց ՀՊՏՀ-ի միջազգային և միջբուհական կապերը, ինչպես նաև համալսարանում գործող տարբեր միջազգային նախագծերը և հիմնադրամները: Նա տեղեկացրեց, որ դրանց օգնությամբ համալսարանի ուսանողները կարող են մասնակցել աշխարհի տարբեր երկրների փոխանակման ծրագրերին, վաստակել կրեդիտներ, ստանալ որակավորման աստիճաններ:
Ուսանողները բանախոսին հղեցին բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում էին արտերկրի համալսարաններում ուումնառության գործընթացներին, միջազգային ծրագրերին, մրցույթների հայտերի պահանջներին: