Порядок пользования из библиотеки

ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՆՈՆԵՐԸ

Գրադարանի ծառայություններից օգտվելու իրավունք ունեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, ասպիրանտներն ու հայցորդները: Այլ բուհերի ներկայացուցիչները ՀՊՏՀ գրադարանից կարող են օգտվել միայն գրադարանի տնօրինության կողմից թույլտվություն ստանալու դեպքում:

Ինչպե՞ս դառնալ ընթերցող

Գրադարանի ընթերցող դառնալու համար պետք է դիմել սպասարկման բաժին (գրադարանի 3-րդ հարկ), ներկայացնել բուհի անցաքարտ / այն նաև գրադարանի ընթերցողական տոմս է /։

Ուսանողները, ասպիրանտներն ու հայցորդները նաև՝

1. ուսանողական տոմս

2. տեղեկանք ֆակուլտետի դեկանատից՝ իրենց կարգավիճակի մասին

Ծանոթություն. ժամանակավոր աշխատողները կամ փոխարինողները չեն կարող օգտվել գրադարանի ծառայություններից:

Գրադարանից օգտվելն անվճար է:

Ընթերցողը կարող է՝

1․ Պատվիրել գրքեր

ՀՊՏՀ գրադարանում գրանցված բոլոր ընթերցողները կարող են վերցնել մինչև 10 գիրք։ Գեղարվեստական գրականությունը տրվում է 10 օրով, իսկ ուսումնամեթոդական գրքերը կամ դասագրքերը՝ մեկ կիսամյակ ժամկետով։Հազվագյուտ, մեկ օրինակ գրականությունից՝ հանրագիտարաններից, ատենախոսություններից կարելի է օգտվել միայն ընթերցասրահներում։ Գրականությունը ընթերցասրահներից դուրս չի տրվում։

2. ՀՊՏՀ տարածքում օգտվել առցանց գրքերից և ազատ մատչելիության շտեմարաններից3. Օգտվել գրադարանի համակարգիչներից ու անվճար ինտերնետից4. Օգտվել գրադարանի ընթերցասրահներում պահվող մասնագիտական ամսագրերից և մեկ օրինակ գրքերից

Աշխատանքային ժամերը

Գրադարանի աշխատանքային ժամերն են առավոտյան 9.00 - 17.30-ը, ընդմիջում՝ 13.00- 13.30: Ընթերցասրահներն աշխատում են նույն ռեժիմով: