Terms of Use
ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՆՈՆԵՐԸ
Գրադարանի ծառայություններից օգտվելու իրավունք ունեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, ասպիրանտներն ու հայցորդները: Այլ բուհերի ներկայացուցիչները ՀՊՏՀ գրադարանից կարող են օգտվել միայն գրադարանի տնօրինության կողմից թույլտվություն ստանալու դեպքում:
Ինչպե՞ս դառնալ ընթերցող
Գրադարանի ընթերցող դառնալու համար պետք է դիմել սպասարկման բաժին (գրադարանի 3-րդ հարկ), ներկայացնել բուհի անցաքարտ / այն նաև գրադարանի ընթերցողական տոմս է /։
Ուսանողները, ասպիրանտներն ու հայցորդները նաև՝
1. ուսանողական տոմս
2. տեղեկանք ֆակուլտետի դեկանատից՝ իրենց կարգավիճակի մասին
Ծանոթություն. ժամանակավոր աշխատողները կամ փոխարինողները չեն կարող օգտվել գրադարանի ծառայություններից:
Գրադարանից օգտվելն անվճար է:
Ընթերցողը կարող է՝
1․ Պատվիրել գրքեր
ՀՊՏՀ գրադարանում գրանցված բոլոր ընթերցողները կարող են վերցնել մինչև 10 գիրք։ Գեղարվեստական գրականությունը տրվում է 10 օրով, իսկ ուսումնամեթոդական գրքերը կամ դասագրքերը՝ մեկ կիսամյակ ժամկետով։Հազվագյուտ, մեկ օրինակ գրականությունից՝ հանրագիտարաններից, ատենախոսություններից կարելի է օգտվել միայն ընթերցասրահներում։ Գրականությունը ընթերցասրահներից դուրս չի տրվում։
2. ՀՊՏՀ տարածքում օգտվել առցանց գրքերից և ազատ մատչելիության շտեմարաններից3. Օգտվել գրադարանի համակարգիչներից ու անվճար ինտերնետից4. Օգտվել գրադարանի ընթերցասրահներում պահվող մասնագիտական ամսագրերից և մեկ օրինակ գրքերից
Աշխատանքային ժամերը
Գրադարանի աշխատանքային ժամերն են առավոտյան 9.00 - 17.30-ը, ընդմիջում՝ 13.00- 13.30-ը: Ընթերցասրահներն աշխատում են նույն ռեժիմով: