Frequently asked Questions

1. Ի՞նչ դասընթացներ են առաջարկվում:

Կազմակերպվելիք դասընթացներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://asue.am/am/pages/short-term-trainings կամ հետևել մեր ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/asue.trainings/

2. Որտե՞ղ են անցկացվում դասընթացները:

Դասընթացներն անցկացվում են ՀՊՏՀ-ում, սակայն ներկա համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ առցանց եղանակով:

3. Ինչպե՞ս կարող եմ գրանցվել մասնակցության համար:

Յուրաքանչյուր դասընթացի գրանցման հղումը տեղադրվում է ՀՊՏՀ կայքում https://asue.am/am/pages/short-term-trainings, ինչպես նաև մեր ֆեյսբուքյան էջում https://www.facebook.com/asue.trainings/: Դասընթացին գրանցումը հնարավոր է նաև՝ նամակ ուղարկելով aghavni.hakobyan@asue.am էլ-փոստին կամ զանգելով հետևյալ հեռախոսահամարով՝ +37410593477։

4. Ինչպիսի՞ զեղչեր են գործում դասընթացների համար:

ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար գործում է 30% զեղչ, իսկ շրջանավարտների համար՝ 10%, բացի այդ կորպորատիվ փաթեթի դեպքում, կախված մասնակիցների թվից կարող է տրամադրվել զեղչ։

5. Ո՞ր դեպքում կստանամ հավաստագիր:

Հավաստագիր ստանում են բոլոր մասնակիցները, սակայն որոշ դասընթացների դեպքում շնորհվում են մասնակցության և գերազանցության հավաստագրեր` կախված շեմային քննության արդյունքներից:

6. Որքա՞ն բացակայություններն են հարգելի:

Դասաժամերի առնվազն 80%-ին պետք է ներկա լինել:

7. Ու՞մ կարող եմ դիմել մանրամասն տեղեկատվության և տեխնիկական աջակցության համար:

Կարող եք դիմել ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժին՝ հեռ. +37410 593477, էլ.փոստ՝ aghavni.hakobyan@asue.am կամ անցնել հետևյալ հղումով՝ https://asue.am/am/pages/continuing-education-and-lifelong-learning-division-1

8. Ինչպե՞ս եմ ստանալու դասընթացի նյութերը:

Դասընթացավարը դասընթացի նյութերը տրամադրում է էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:

9. Ինչպիսի՞ անվճար վերապատրաստումներ են նախատեսվում դասախոսական կազմի համար:

Նախատեսվում են Business/Academic English, Դասավանդման ժամանակակից մեթոդներ, MS Office-ի փաթեթ, Մաթեմատիկա տնտեսագետների համար, Վիճակագրական փաթեթներ և այլն։

10. Ինչպիսի՞ վերապատրաստումներ են նախատեսվում դասախոսական կազմի համար համալսարանի համաֆինանսավորմամբ:

Նախատեսվում են Տնտեսամաթեմատիկական մոդելներ, APTIS կամ IELTS քննությունների նախապատրաստում, Project Management Professional, Continuing Professional Development (Framework for Teachers), Researcher Connect (Professional Development for Researchers):

11. Կարո՞ղ է կնքվել համագործակցություն ՀՊՏՀ-ի և որևէ ընկերության հետ դասընթացի մշակման և կազմակերպման առումով:

Եթե ընկերությունը ներկայացնի պահանջարկ որևէ դասընթացի նկատմամբ և ապահովի իր աշխատակիցների մասնակցությունը, ապա սիրով կհամագործակցենք:

12. Ինչպե՞ս կարող եմ վճարել դասընթացի համար։

Դասընթացի ծառայության դիմաց վարձավճարը փոխանցվում է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի 900018001876 թիվ 1 գանձապետական հաշվին՝ նպատակ դաշտում նշելով դասընթացի անվանումը։