"Young Scientist" Periodical
Սիրելի ուսանողներ, մեկնարկել է «Երիտասարդ գիտնական» ՀՊՏՀ նոր պարբերականը, որը միտված է ուսանողների գիտահետազոտական ներուժի հետագա զարգացմանն ու երիտասարդ գիտնականների դպրոցի ձևավորմանը: Այսուհետ բակալավրիատի 3-րդ կուրսից սկսած և մագիստրատուրայի ուսանողները պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ համատեղ, ինչպես նաև ասպիրանտներն ու հայցորդները կարող են ներկայացնել հոդվածներ՝ պարբերականում տպագրության նպատակով:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ. «Երիտասարդ գիտնական» գիտական հանդեսի խմբագրություն ներկայացվող նյութերը պետք է բավարարեն տեխնիկական հետևյալ պահանջները.
- տառատեսակ` Arial Unicode,
- տառաչափ` 12,
- տողամեջ` 1,5,
- հեղինակների անուն, ազգանուն (գլխատառերով), աշխատավայր, պաշտոն, գիտական աստիճան, կոչում, հեռախոսահամար,
- տողատակում` հղումներ. աղբյուրի հեղինակ, վերնագիր, հրատարակության վայր, տարեթիվ (մամուլի դեպքում՝ համար) և էջ,
- հայերեն, ռուսերեն և անգլերեն համառոտ ամփոփումներ և հիմնաբառեր: