«Երիտասարդ գիտնական» պարբերական

ՀՊՏՀ «Երիտասարդ գիտնական» պարբերականը միտված է սովորողների գիտահետազոտական ներուժի զարգացմանն ու երիտասարդ գիտնականների դպրոցի ձևավորմանը: Բակալավրիատի 3-րդ և բարձր կուրսերի ուսանողներն ու մագիստրանտները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ համատեղ, ինչպես նաև ասպիրանտներն ու հայցորդները, կարող են հոդվածներ ներկայացնել՝ գիտական պարբերականում տպագրության նպատակով:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ. «Երիտասարդ գիտնական» գիտական հանդեսի խմբագրություն ներկայացվող նյութերը պետք է բավարարեն տեխնիկական հետևյալ պահանջները.
- տառատեսակ` Arial Unicode,
- տառաչափ` 12,
- տողամեջ` 1,5,
- հեղինակների անուն, ազգանուն (գլխատառերով), աշխատավայր, պաշտոն, գիտական աստիճան, կոչում, հեռախոսահամար,
- տողատակում` հղումներ. աղբյուրի հեղինակ, վերնագիր, հրատարակության վայր, տարեթիվ (մամուլի դեպքում՝ համար) և էջ,
- հայերեն, ռուսերեն և անգլերեն համառոտ ամփոփումներ և հիմնաբառեր:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆ (ՀՊՏՀ ՈՒԳԸ 40-րդ նստաշրջանի գիտական հոդվածների ժողովածու)
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆ (ՀՊՏՀ ՈՒԳԸ 39-րդ նստաշրջանի գիտական հոդվածների ժողովածու)
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆ (ՀՊՏՀ ՈՒԳԸ 38-րդ նստաշրջանի գիտական հոդվածների ժողովածու)