ConcerseBank announces a competition
ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից հայտնում են, որ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ հաճախորդների սպասարկման ոլորտում ռեզերվային խմբի հավաքագրման նպատակով, մասնավորապես` տեղեկատու և մասնագետ-գանձապահ հաստիքների համալրման համար:
Հայտարարված է նաև մրցույթ վարկային գործառնությունների բաժնում ստաժորների/մասնագետների համար:
Ստորև ներկայացված է նշված հաստիքների հիմնական գործառույթները`
Տեղեկատու
• Հաճախորդների բարեհամբույր սպասարկում
• Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում հաճախորդներին
• Բանկի ծառայությունների վաճառք
• Գովազդային նյութերի տրամադրում
• Հաճախորդների ուղղորդում և/կամ ուղեկցում Բանկի այլ աշխատակիցների մոտ
• Տարբեր բնույթի փաստաթղթերի, քաղվածքների և տեղեկանքների տրամադրում հաճախորդներին
• Քարտերի թողարկման և սպասարկման բաժնից քարտերի ընդունում և տրամադրում հաճախորդներին,
• Հաճախորդների կողմից հնչեցված հարցերին լիարժեք պատասխանների տրամադրում
• Հաճախորդի` Բանկի հետ առնչվող խնդիրների պարզաբանում` խուսափելով կոնֆլիկտային իրավիճակներից
• Հաճախորդների կողմից բարձրացված բողոքների և կարծիքների մասին տեղեկացում ղեկավարներին
Մասնագետ-գանձապահ
• ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հաշիվների վարում:
• Հաճախորդներից վճարման հանձնարարականների ընդունում և կատարում:
• Ժամկետային ավանդների ընդունում:
• Արագ փոխանցումների համակարգերով ստացված գումարների վճարում, ինչպես նաև այդ համակարգերով փոխանցումների իրականացում;
• Արտարժույթի փոխանակում:
• Հաստատված վարկերի տրամադրում:
• Բոլոր տեսակի վարկերի գծով ձևավորված տոկոսների և մայր գումարների մարման ձևակերպումների կատարում:
• Կոմունալ վարձավճարների ընդունում:
• Բանկային և ճանապարհային չեկերի առք, վաճառք և ինկասո ընդունում;
• Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, ծառայությունների վաճառք.
Վարկային գործառնությունների բաժնի ստաժոր /հետագայում մասնագետ/
• Վարկային փաթեթների ստուգում և նախապատրաստում,
• Էլեկտրոնային և թղթային փաստաթղթերի /բնօրինակի/ համեմատագրում, անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջականության դեպքում պայմանագրերի մուտքագրում ՀԾ համակարգ և պայմանագրերի թղթային օրինակների տպում, ստորագրման ներկայացում,
• Նոտարական գրասենյակ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղերի հավաքագրում,
• Խմբի կողմից իրականացվող այլ աշխատանքների իրականացում
Վարկային գործառնությունների բաժնի մրցույթին կարող են մասնակցել ՀՊՏՀ համապատասխան ուղվածությամբ ֆակուլտետների բակալավրիատի կամ մագիստրատուրային վերջին կուրսերի և ասպիրանտուրայի ուսանողները, ինչպես նաև նորավարտները:
Մրցույթները կանցկացվեն երկու փուլով` թեստավորում և հարցազրույց:
Ռեզերվային խմբի համար ընտրված թեկնածուները կանցնեն մեկամսյա դասընթաց, որից հետո` կարճաժամկետ ստաժավորում և կընդգրկվեն ռեզերվային խմբում:
Վարկային գործառնությունների բաժնի համար ընտրվածները կանցնեն ստաժավորում նշված բաժնում առանց վերապատրաստման, որի հաջող ավարտի դեպքում կընդունվեն աշխատանքի նույն բաժնում:
Ռեզերվային խմբի մրցույթին կարող են մասնակցել ՀՊՏՀ բակալավրիատի կամ մագիստրատուրային վերջին կուրսերի և ասպիրանտուրայի ուսանողները, ինչպես նաև նորավարտները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013թ. փետրվարի 21-ը :
Մանրամասների համար դիմել ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոն: