Frequently Asked Questions for Students

1. Կարո՞ղ եմ դիմել այն համալսարաններին, որոնց հետ ՀՊՏՀ-ն չունի Էրազմուս+ միջհամալսարանական պայմանագիր:

Ո՛չ, դուք հնարավորություն ունեք ուսանելու այն համալսարաններում, որոնց հետ ՀՊՏՀ-ն ունի Էրազմուս+ միջհամալսարանական պայմանագիր։ Այստեղ՝ կարող եք գտնել համալսարանների ցանկը, որի հետ ՀՊՏՀ-ն ունի միջհամալսարանական պայմանագիր։

2. Ո՞ր կուրսում չեմ կարող դիմել ծրագրին։

Համաձայն «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգ»-ի` բակալավրական աստիճանում սովորող առաջին կուրսի ուսանողները չեն կարող մասնակցել շարժունության ծրագրերին: Նույն կարգի համաձայն` ակադեմիական շարժունության ծրագրերին չեն կարող դիմել նաև որևէ աստիճանի (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա) առաջին կուրսի առաջին կիսամյակը և վերջին կուրսի վերջին կիսամյակը:

3. Ինչպե՞ս կարող եմ մասնակցել Էրազմուս+ ծրագրին, եթե չունեմ IELTS/TOEFL սերտիֆիկատ։

ՀՊՏՀ Միջազգային կապեի բաժինը անցկացնում է անգլերենի ամենամյա քննություն, որով կարող եք դիմել Էրազմուս+ ծրագրերին։ Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել։ Քննության մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար հետևե՛ք ՀՊՏՀ <<Հայտարարություններ>> բաժնին։

4. Ի՞նչ բաժիններից է կազմված քննությունը։

Քննությունը բաղկացած է 3 բաժիններից ՝ լսողության ստուգում, ընթերցանություն, գրելու հմտությունների ստուգում( listening, reading, writing)։

5. Ի՞նչ ժամանակացույցով կարող եմ դիմել ծրագրերին և ի՞նչ փաստաթղթեր են պետք դիմելու համար։

Յուրաքանչյուր համալսարանի համար դիմելու ժամանակահատվածները և պայմանները տարբեր են։ Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է հետևել ՀՊՏՀ <<Հայտարարություններ>> բաժնին։

Փաստաթղթերի հիմնական ցանկը հետևյալն է՝

  • դիմում-հայտ (առկայության դեպքում տրամադրվում է հյուրընկալող բուհի կողմից)
  • եռակողմ համաձայնագրի նախագիծ
  • անձնագրի լուսապատճեն (PDF ֆորմատով)
  • ինքնակենսագրություն (Europass CV ֆորմատով և պարտադիր անգլերեն)
  • մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  • անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (IELTS կամ TOEFL, ՀՊՏՀ-ում կազմակերպված քննություների հավաստագիր)
  • կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն (հաստատված և կնքված ֆակուլտետի դեկանի կողմից)

6. Ո՞ր ասպեկտները պետք է հաշվի առնել մոտիվացիոն նամակը գրելիս։

Մոտիվացիոն նբամակը պետք է շարադրված լինի անգլերենով, 200-500 բառի սահմաններում։ Բովանդակային առումով սահմանափակումներ չկան, սակայն մենք խորհուրդ ենք տալիս ընդգրկել հետևյալ կետերը՝

  • Որո՞նք են այն հիմնական պատճառները, որ դուք ուզում եք սովորել տվյալ համալսարանում, երկրում,
  • Ինչպե՞ս կանդրադառնա արտերկրում գտնվելը ձեր ուսումնասիրությունների և հետազոտական աշխատանքների վրա։

7. Կարո՞ղ եմ դիմել մեկից ավելի ծրագրերի տվյալ կիսամյակում։

Այո՛, դուք կարող եք դիմել ՀՊՏՀ <<Հայտարարություն>> բաժնում տեղադրված բոլոր ծրագրերին, որոնք տվյալ պահին կլինեն ակտիվ։

8. Եթե մեկ անգամ եղել եմ Էրազմուս+ կրթաթոշակակիր, կարո՞ղ եմ մասնակցել երկրորդ անգամ։

Դուք ծրագրերին կարող եք դիմել երկրորդ անգամ, սակայն առավելությունը տրվում է այն ուսանողներին, ովքեր չեն եղել կրթաթոշակակիր։

9. Ի՞նչ լեզվով են ընթանալու դասերը արտերկրում։

Դասերը ընթանալու են անգլերենով։

10. Ի՞նչքան է տևում ուսումնառությունը փոխանակման ծրագրի ընթացքում։

Ծրագրի շրջանակներում հյուրընկալող համալսարանում ուսումնառությունը կարող է տևել 3-12 ամիս՝ կախված միջհամալսարանական պայմանագրում նշված պայմաններից: Ուսանողները կարող են ծրագրին դիմել մի քանի անգամ, սակայն ծրագրի շրջանակներում արտասահմանում ուսումնառության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 12 ամիսը:

11. Ինչքա՞ն է կազմում կրթաթոշակի չափը։

Կրթաթոշակի չափը տարբերվում է կախված ընդունող համալսարանից։

12. Կարո՞ղ եմ դիմել ՀՊՏՀ, եթե սովորում եմ բակալավրի/մագիստրոսի/ ասպիրանտուրայի կրթական մակարդակում։

Այո՛, ՀՊՏՀ գերծընկեր բուհերի ուսանողները կարող են դիմել և՛ բակալավրի, և՛ մագիստրոսի, և՛ ասպիրանտուրայի կրթական մակարդակներում։

13. Ինչպե՞ս կարող եմ դիմել ՀՊՏՀ որպես Էրազմուս+ ուսանող։

Էրազմուս+ ծրագրով ՀՊՏՀ-ում սովորելու համար պետք է առաջին հերթին նոմինացվեք ուղարկող համալսարանի կողմից՝ անցնելով նախատեսված բոլոր փուլերը։ Այլ մանրամասներ կարող եք ստանալ այստեղ։

14. Քանի՞ առարկա կարող եմ ընտրել ՀՊՏՀ-ում սովորելու համար։

Առարկաների քանակի սահմանափակում չկա, սակայն առարկաների գումարային կռեդիտները պետք է լինեն ոչ պակաս քան 30 ECTS:

15. Ինչպե՞ս ստանալ վիզա։

Վիզայի գործընթացի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ։ Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ Միջազգային կապերի բաժին erasmus.asue@gmail.com Էլ․- հասցեով։