Հաճախ տրվող հարցեր ուսանողության համար
1. Կարո՞ղ եմ դիմել այն համալսարաններին, որոնց հետ ՀՊՏՀ-ն չունի Էրազմուս+ միջհամալսարանական պայմանագիր:
Ո՛չ, դուք հնարավորություն ունեք ուսանելու այն համալսարաններում, որոնց հետ ՀՊՏՀ-ն ունի Էրազմուս+ միջհամալսարանական պայմանագիր։ Այստեղ՝ կարող եք գտնել համալսարանների ցանկը, որի հետ ՀՊՏՀ-ն ունի միջհամալսարանական պայմանագիր։
2. Ո՞ր կուրսում չեմ կարող դիմել ծրագրին։
Համաձայն «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգ»-ի` բակալավրական աստիճանում սովորող առաջին կուրսի ուսանողները չեն կարող մասնակցել շարժունության ծրագրերին: Նույն կարգի համաձայն` ակադեմիական շարժունության ծրագրերին չեն կարող դիմել նաև որևէ աստիճանի (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա) առաջին կուրսի առաջին կիսամյակը և վերջին կուրսի վերջին կիսամյակը:
3. Ինչպե՞ս կարող եմ մասնակցել Էրազմուս+ ծրագրին, եթե չունեմ IELTS/TOEFL սերտիֆիկատ։
ՀՊՏՀ Միջազգային կապեի բաժինը անցկացնում է անգլերենի ամենամյա քննություն, որով կարող եք դիմել Էրազմուս+ ծրագրերին։ Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել։ Քննության մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար հետևե՛ք ՀՊՏՀ <<Հայտարարություններ>> բաժնին։
4. Ի՞նչ բաժիններից է կազմված քննությունը։
Քննությունը բաղկացած է 3 բաժիններից ՝ լսողության ստուգում, ընթերցանություն, գրելու հմտությունների ստուգում( listening, reading, writing)։
5. Ի՞նչ ժամանակացույցով կարող եմ դիմել ծրագրերին և ի՞նչ փաստաթղթեր են պետք դիմելու համար։
Յուրաքանչյուր համալսարանի համար դիմելու ժամանակահատվածները և պայմանները տարբեր են։ Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է հետևել ՀՊՏՀ <<Հայտարարություններ>> բաժնին։
Փաստաթղթերի հիմնական ցանկը հետևյալն է՝
- դիմում-հայտ (առկայության դեպքում տրամադրվում է հյուրընկալող բուհի կողմից)
- եռակողմ համաձայնագրի նախագիծ
- անձնագրի լուսապատճեն (PDF ֆորմատով)
- ինքնակենսագրություն (Europass CV ֆորմատով և պարտադիր անգլերեն)
- մոտիվացիոն նամակ (անգլերեն)
- անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (IELTS կամ TOEFL, ՀՊՏՀ-ում կազմակերպված քննություների հավաստագիր)
- կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն (հաստատված և կնքված ֆակուլտետի դեկանի կողմից)
6. Ո՞ր ասպեկտները պետք է հաշվի առնել մոտիվացիոն նամակը գրելիս։
Մոտիվացիոն նբամակը պետք է շարադրված լինի անգլերենով, 200-500 բառի սահմաններում։ Բովանդակային առումով սահմանափակումներ չկան, սակայն մենք խորհուրդ ենք տալիս ընդգրկել հետևյալ կետերը՝
- Որո՞նք են այն հիմնական պատճառները, որ դուք ուզում եք սովորել տվյալ համալսարանում, երկրում,
- Ինչպե՞ս կանդրադառնա արտերկրում գտնվելը ձեր ուսումնասիրությունների և հետազոտական աշխատանքների վրա։
7. Կարո՞ղ եմ դիմել մեկից ավելի ծրագրերի տվյալ կիսամյակում։
Այո՛, դուք կարող եք դիմել ՀՊՏՀ <<Հայտարարություն>> բաժնում տեղադրված բոլոր ծրագրերին, որոնք տվյալ պահին կլինեն ակտիվ։
8. Եթե մեկ անգամ եղել եմ Էրազմուս+ կրթաթոշակակիր, կարո՞ղ եմ մասնակցել երկրորդ անգամ։
Դուք ծրագրերին կարող եք դիմել երկրորդ անգամ, սակայն առավելությունը տրվում է այն ուսանողներին, ովքեր չեն եղել կրթաթոշակակիր։
9. Ի՞նչ լեզվով են ընթանալու դասերը արտերկրում։
Դասերը ընթանալու են անգլերենով։
10. Ի՞նչքան է տևում ուսումնառությունը փոխանակման ծրագրի ընթացքում։
Ծրագրի շրջանակներում հյուրընկալող համալսարանում ուսումնառությունը կարող է տևել 3-12 ամիս՝ կախված միջհամալսարանական պայմանագրում նշված պայմաններից: Ուսանողները կարող են ծրագրին դիմել մի քանի անգամ, սակայն ծրագրի շրջանակներում արտասահմանում ուսումնառության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 12 ամիսը:
11. Ինչքա՞ն է կազմում կրթաթոշակի չափը։
Կրթաթոշակի չափը տարբերվում է կախված ընդունող համալսարանից։
12. Կարո՞ղ եմ դիմել ՀՊՏՀ, եթե սովորում եմ բակալավրի/մագիստրոսի/ ասպիրանտուրայի կրթական մակարդակում։
Այո՛, ՀՊՏՀ գերծընկեր բուհերի ուսանողները կարող են դիմել և՛ բակալավրի, և՛ մագիստրոսի, և՛ ասպիրանտուրայի կրթական մակարդակներում։
13. Ինչպե՞ս կարող եմ դիմել ՀՊՏՀ որպես Էրազմուս+ ուսանող։
Էրազմուս+ ծրագրով ՀՊՏՀ-ում սովորելու համար պետք է առաջին հերթին նոմինացվեք ուղարկող համալսարանի կողմից՝ անցնելով նախատեսված բոլոր փուլերը։ Այլ մանրամասներ կարող եք ստանալ այստեղ։
14. Քանի՞ առարկա կարող եմ ընտրել ՀՊՏՀ-ում սովորելու համար։
Առարկաների քանակի սահմանափակում չկա, սակայն առարկաների գումարային կռեդիտները պետք է լինեն ոչ պակաս քան 30 ECTS:
15. Ինչպե՞ս ստանալ վիզա։
Վիզայի գործընթացի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ։ Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ Միջազգային կապերի բաժին erasmus.asue@gmail.com Էլ․- հասցեով։