“ConverseBank” Ltd annoounces a competition

02.10.2012
View count: 437
Фотография: «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ուսանողների շրջանում հայտարարում է մրցույթՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է, որ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ հաճախորդների սպասարկման ոլորտում ռեզերվային խմբի հավաքագրման նպատակով, մասնավորապես` տեղեկատու, մասնագետ-գանձապահ և ֆինանսական խորհրդատու հաստիքների համալրման համար: Ստորև ներկայացնում ենք նշված հաստիքների հիմնական գործառույթները:Տեղեկատու  Հաճախորդների բարեհամբույր սպասարկում:  Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում հաճախորդներին:  Բանկի ծառայությունների վաճառք:  Գովազդային նյութերի տրամադրում:  Հաճախորդների ուղղորդում և/կամ ուղեկցում Բանկի այլ աշխատակիցների մոտ:  Տարբեր բնույթի փաստաթղթերի, քաղվածքների և տեղեկանքների տրամադրում հաճախորդներին:  Քարտերի թողարկման և սպասարկման բաժնից քարտերի ընդունում և տրամադրում հաճախորդներին:  Հաճախորդների կողմից հնչեցված հարցերին լիարժեք պատասխանների տրամադրում:  Հաճախորդի` Բանկի հետ առնչվող խնդիրների պարզաբանում` խուսափելով կոնֆլիկտային իրավիճակներից:  Հաճախորդների կողմից բարձրացված բողոքների և կարծիքների մասին տեղեկացում ղեկավարներին: Մասնագետ-գանձապահ  Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հաշիվների վարում:  Հաճախորդներից վճարման հանձնարարականների ընդունում և կատարում:  Ժամկետային ավանդների ընդունում:  Արագ փոխանցումների համակարգերով ստացված գումարների վճարում, ինչպես նաև այդ համակարգերով փոխանցումների իրականացում:  Արտարժույթի փոխանակում:  Հաստատված վարկերի տրամադրում:  Բոլոր տեսակի վարկերի գծով ձևավորված տոկոսների և մայր գումարների մարման ձևակերպումների կատարում:  Կոմունալ վարձավճարների ընդունում:  Բանկային և ճանապարհային չեկերի առք, վաճառք և ինկասո ընդունում:  Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, ծառայությունների վաճառք: Ֆինանսական խորհրդատու  Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հաշիվների բացում:  Ֆիզիկական անձանց համար նախատեսված անհատական վարկային գործիքների դիմումների ընդունում:  Վարկը տրամադրելու վերաբերյալ եզրակացության ներկայացում:  Բանկի ծառայությունների վաճառք:  Ժամկետային ավանդների ընդունում:  Հաճախորդներին անհատական պահատուփերի տրամադրում:  Տրամադրված վարկերի մոնիտորինգ, մարումների նկատմամբ վերահսկողություն: Մրցույթին կարող են մասնակցել տնտեսագիտական ֆակուլտետների մագիստրատուրայի առաջին, երկրորդ կուրսի և ասպիրանտուրայի ուսանողները, ինչպես նաև տնտեսագիտության գծով մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի նորավարտները:  Մրցույթը կանցկացվի երկու փուլով` թեստավորում և հարցազրույց:Ընտրված թեկնածուները կանցնեն մեկամսյա դասընթաց, որից հետո` կարճաժամկետ ստաժավորում և կընդգրկվեն ռեզերվային խմբում: Հայտերի համար մինչև հոկտեմբերի 15–ը դիմել կարիերայի և մարքեթինգի կենտրոն: ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ASUE  Career  and  Marketing  Center  informs  that  “ConverseBank”  Ltd  announces  a  contest  for  collecting  a   reserve team  in    customer service area,  especially  for recruitment  of  positions  of   informer,  specialist-cashier  and  financial advisor.

The  first,  second  course  Master students  and  Postgarduate  students  of the  Economic  Department, as well as  the  new graduates of  Master  and  Postgraduate  programs  of  Economic  area    can  take  part  in the  competition.
The  competition  will  be  spent  with  two  stages: testing and interview.
The  chosen  canditates  will  have  a  one-month-course, after  which a  short  training  and  will  be  included  in reserve team.
For  more  information  and  applications  apply  ASUE  Career  and  Marketing  Center  untill  October 15.