«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

02.10.2012
Դիտումների քանակ՝ 461
Фотография: «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ուսանողների շրջանում հայտարարում է մրցույթՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է, որ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ հաճախորդների սպասարկման ոլորտում ռեզերվային խմբի հավաքագրման նպատակով, մասնավորապես` տեղեկատու, մասնագետ-գանձապահ և ֆինանսական խորհրդատու հաստիքների համալրման համար: Ստորև ներկայացնում ենք նշված հաստիքների հիմնական գործառույթները:Տեղեկատու  Հաճախորդների բարեհամբույր սպասարկում:  Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում հաճախորդներին:  Բանկի ծառայությունների վաճառք:  Գովազդային նյութերի տրամադրում:  Հաճախորդների ուղղորդում և/կամ ուղեկցում Բանկի այլ աշխատակիցների մոտ:  Տարբեր բնույթի փաստաթղթերի, քաղվածքների և տեղեկանքների տրամադրում հաճախորդներին:  Քարտերի թողարկման և սպասարկման բաժնից քարտերի ընդունում և տրամադրում հաճախորդներին:  Հաճախորդների կողմից հնչեցված հարցերին լիարժեք պատասխանների տրամադրում:  Հաճախորդի` Բանկի հետ առնչվող խնդիրների պարզաբանում` խուսափելով կոնֆլիկտային իրավիճակներից:  Հաճախորդների կողմից բարձրացված բողոքների և կարծիքների մասին տեղեկացում ղեկավարներին: Մասնագետ-գանձապահ  Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հաշիվների վարում:  Հաճախորդներից վճարման հանձնարարականների ընդունում և կատարում:  Ժամկետային ավանդների ընդունում:  Արագ փոխանցումների համակարգերով ստացված գումարների վճարում, ինչպես նաև այդ համակարգերով փոխանցումների իրականացում:  Արտարժույթի փոխանակում:  Հաստատված վարկերի տրամադրում:  Բոլոր տեսակի վարկերի գծով ձևավորված տոկոսների և մայր գումարների մարման ձևակերպումների կատարում:  Կոմունալ վարձավճարների ընդունում:  Բանկային և ճանապարհային չեկերի առք, վաճառք և ինկասո ընդունում:  Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, ծառայությունների վաճառք: Ֆինանսական խորհրդատու  Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հաշիվների բացում:  Ֆիզիկական անձանց համար նախատեսված անհատական վարկային գործիքների դիմումների ընդունում:  Վարկը տրամադրելու վերաբերյալ եզրակացության ներկայացում:  Բանկի ծառայությունների վաճառք:  Ժամկետային ավանդների ընդունում:  Հաճախորդներին անհատական պահատուփերի տրամադրում:  Տրամադրված վարկերի մոնիտորինգ, մարումների նկատմամբ վերահսկողություն: Մրցույթին կարող են մասնակցել տնտեսագիտական ֆակուլտետների մագիստրատուրայի առաջին, երկրորդ կուրսի և ասպիրանտուրայի ուսանողները, ինչպես նաև տնտեսագիտության գծով մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի նորավարտները:  Մրցույթը կանցկացվի երկու փուլով` թեստավորում և հարցազրույց:Ընտրված թեկնածուները կանցնեն մեկամսյա դասընթաց, որից հետո` կարճաժամկետ ստաժավորում և կընդգրկվեն ռեզերվային խմբում: Հայտերի համար մինչև հոկտեմբերի 15–ը դիմել կարիերայի և մարքեթինգի կենտրոն: ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է, որ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ հաճախորդների սպասարկման ոլորտում ռեզերվային խմբի հավաքագրման նպատակով, մասնավորապես` տեղեկատու, մասնագետ-գանձապահ և ֆինանսական խորհրդատու հաստիքների համալրման համար: Ստորև ներկայացնում ենք նշված հաստիքների հիմնական գործառույթները:

Տեղեկատու
Հաճախորդների բարեհամբույր սպասարկում:
Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում հաճախորդներին:
Բանկի ծառայությունների վաճառք:
Գովազդային նյութերի տրամադրում:
Հաճախորդների ուղղորդում և/կամ ուղեկցում Բանկի այլ աշխատակիցների մոտ:
Տարբեր բնույթի փաստաթղթերի, քաղվածքների և տեղեկանքների տրամադրում հաճախորդներին:
Քարտերի թողարկման և սպասարկման բաժնից քարտերի ընդունում և տրամադրում հաճախորդներին:
Հաճախորդների կողմից հնչեցված հարցերին լիարժեք պատասխանների տրամադրում:
Հաճախորդի` Բանկի հետ առնչվող խնդիրների պարզաբանում` խուսափելով կոնֆլիկտային իրավիճակներից:
Հաճախորդների կողմից բարձրացված բողոքների և կարծիքների մասին տեղեկացում ղեկավարներին:
Մասնագետ-գանձապահ
Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հաշիվների վարում:
Հաճախորդներից վճարման հանձնարարականների ընդունում և կատարում:
Ժամկետային ավանդների ընդունում:
Արագ փոխանցումների համակարգերով ստացված գումարների վճարում, ինչպես նաև այդ համակարգերով փոխանցումների իրականացում:
Արտարժույթի փոխանակում:
Հաստատված վարկերի տրամադրում:
Բոլոր տեսակի վարկերի գծով ձևավորված տոկոսների և մայր գումարների մարման ձևակերպումների կատարում:
Կոմունալ վարձավճարների ընդունում:
Բանկային և ճանապարհային չեկերի առք, վաճառք և ինկասո ընդունում:
Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, ծառայությունների վաճառք:
Ֆինանսական խորհրդատու
Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հաշիվների բացում:
Ֆիզիկական անձանց համար նախատեսված անհատական վարկային գործիքների դիմումների ընդունում:
Վարկը տրամադրելու վերաբերյալ եզրակացության ներկայացում:
Բանկի ծառայությունների վաճառք:
Ժամկետային ավանդների ընդունում:
Հաճախորդներին անհատական պահատուփերի տրամադրում:
Տրամադրված վարկերի մոնիտորինգ, մարումների նկատմամբ վերահսկողություն:

Մրցույթին կարող են մասնակցել տնտեսագիտական ֆակուլտետների մագիստրատուրայի առաջին, երկրորդ կուրսի և ասպիրանտուրայի ուսանողները, ինչպես նաև տնտեսագիտության գծով մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի նորավարտները: 
Մրցույթը կանցկացվի երկու փուլով` թեստավորում և հարցազրույց:
Ընտրված թեկնածուները կանցնեն մեկամսյա դասընթաց, որից հետո` կարճաժամկետ ստաժավորում և կընդգրկվեն ռեզերվային խմբում:
Հայտերի համար մինչև հոկտեմբերի 15–ը դիմել կարիերայի և մարքեթինգի կենտրոն: