THE CHAMPIONSHIP OF BASKETBALL OF THE 13RD REPUBLICAN STUDENT-SPORT GAMES WAS OVER

View count: 495
Photo: Ավարտվել է 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի առաջնության բասկետբոլի մրցաշարըՀոկտեմբերի 20-ի ավարտվել է  ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված  13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի առաջնության բասկետբոլի մրցաշարը:  ՀՊՏՀ բասկետբոլի հավաքականը, դուրս մնալով 1-4-րդ տեղերի համար պայքարելու հնարավորությունից, 8 թիմերի մեջ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս, ՀՊՏՀ բասկետբոլի տղաների հավաքականի մարզիչ Հակոբ Կյոկչյանը:  Վերջինս տեղեկացրեց նաև, որ մրցաշարում հաղթողի կոչմանն է արժանացել Գյումրու պետական մանկավարժական համալսարանի թիմը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Երևանի բժշկական, երրորդը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների հավաքականները:Հիշեցնենք, որ 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի առաջնության բասկետբոլի մրցաշարը մեկնարկել էր հոկտեմբերի 15-ին: ՀՊՏՀ բասկետբոլի հավաքականը ընդգրկվել էր երկրորդ ենթախմբում` Գյումրու պետական մանկավարժական, Վանաձորի պետական մանկավարժական և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների թիմերի հետ միասին: Բոլոր խաղերը տեղի են ունեցել ԵՊՀ մարզադահլիճում:  ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

The  championship  of basketball  of  the  13rd Republican student-sport  games  devoted  to the 20th anniversary of the  RA AF formation  was  over  on October 20.   Hakob Kyokchyan,  a  lecturer  at the  Chair of Physical Training  at  ASUE, the  coach of   ASUE  team of  basketball,  informed ASUE  Media  and Public Relations  Division that our  team of  basketball  won the  5th  place.  The  latter also said  that  the  team of  Gyumri  State  Pedagogical  University won the  1st,  the  team of  Yerevan State  Medical  won the 2nd   and  the  team of  Armenian  State  Engineering  University  won the  3rd  places.

P.S.  The  championship  of  basketball  of  the  13rd Republican student-sport  games   started  on October 15.  All  games  took place  at  the  gym of  YSU.

ASUE  Media  and Public Relations  Division