Ավարտվել է 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի առաջնության բասկետբոլի մրցաշարը
22.10.2012
Դիտումների քանակ՝ 795
Հոկտեմբերի 20-ի ավարտվել է ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի առաջնության բասկետբոլի մրցաշարը: ՀՊՏՀ բասկետբոլի հավաքականը, դուրս մնալով 1-4-րդ տեղերի համար պայքարելու հնարավորությունից, 8 թիմերի մեջ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս, ՀՊՏՀ բասկետբոլի տղաների հավաքականի մարզիչ Հակոբ Կյոկչյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ մրցաշարում հաղթողի կոչմանն է արժանացել Գյումրու պետական մանկավարժական համալսարանի թիմը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Երևանի բժշկական, երրորդը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների հավաքականները:
Հիշեցնենք, որ 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի առաջնության բասկետբոլի մրցաշարը մեկնարկել էր հոկտեմբերի 15-ին: ՀՊՏՀ բասկետբոլի հավաքականը ընդգրկվել էր երկրորդ ենթախմբում` Գյումրու պետական մանկավարժական, Վանաձորի պետական մանկավարժական և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների թիմերի հետ միասին: Բոլոր խաղերը տեղի են ունեցել ԵՊՀ մարզադահլիճում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին