ASUE SC GOES ON REPLESHING SERIES OF ENTERTAINMENT, CULTURAL EVENTS

View count: 572
Photo: ՀՊՏՀ ՈՒԽ–ն շարունակում է համալրել ժամանցային, մշակութային միջոցառումների շարքը Այսօր, ժամը 14.30-ին  ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ հերթական կինոդիտումը: Այս առնչությամբ ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գրիշա Ամիխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ֆակուլտետի լսարաններից մեկում տեղի ունեցող կինոդիտումներն այսօրվանից կփոխադրվեն ՀՊՏՀ մեծ դահլիճ, որին կարող են մասնակցել ՀՊՏՀ բոլոր ուսանողները:  Նա նշեց նաև, որ ֆիլմերը կընտրվեն ոչ թե ֆեյսբուքյան, այլ ուսանողական խորհրդի պաշտոնական կայքում տեղի ունեցող քվեարկության միջոցով: Հոկտեմբերի 6-ին կկազմակերպվի հերթական արշավը `«Ճանաչենք մեր հայրենիքը» խորագրով: Ուսանողները կայցելեն Արարատի մարզում գտնվող Խոր Վիրապ եկեղեցական համալիր, որից հետո կուղևորվեն Վայոց Ձորի մարզ և կայցելեն Պարյուր Սևակի տուն թանգարան: Այնուհետև ուսանողներն կշարունակեն արշավը` ուղղություն վերցնելով դեպի Նորավանքի եկեղեցական համալիր:Համալրվել է նաև ուսանողական խորհրդի կազմակերպած մրցույթների շարքը: ՈՒԽ ֆակուլտետային ֆեյսբուքյան էջերից տեղեկանում ենք, որ Երևանի ծննդյան տոնին ընդառաջ հայտարարվել է լուսանկարչական մրցույթ: Խորագիրն է Երևանը որպես զբոսաշրջության քաղաք բնորոշող «Երևան` զգա ջերմությունը» կարգախոսը:  Մասնակիցները պետք է մինչև հոկտեմբերի 18-ը «Երևան` զգա ջերմությունը» խորագրին համապատասխանող իրենց կատարած լուսանկարներն ուղարկեն asuephoto@mail.ru էլեկտրոնային հասցեին: Մրցույթը կանցկացվի մի քանի անվանակարգերում:  Հաղթողները կորոշվեն ինչպես արհեստավարժ մրցատյանի գնահատականներով, այնպես էլ՝ ֆեյսբուքյան քվերակության արդյունքներով: ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը հաճելի անակնկալ է պատրաստել նաև  ստեղծագործական տաղանդ ունեցող ուսանողների համար: Վերջիններս կարող են իրենց չափածո ստեղծագործություններն ուղարկել poet@asue-sc.am էլէկտրոնային հասցեին և սպասել անակնկալի:ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

A  regular  cinema screening took  place  in ASUE  Big  Hall  today, at 14:30a.m.. Grisha  Amirkhanyan, the  President  of  ASUE  Departmant   of  Management Student  Council,   said  that cinema screenings  would  be  moved  from  one  of  the  auditoriums  of  the  Department of  Management to  ASUE  Big Hall,  and  all ASUE  students  could  take  part  in it.  He  also  mentioned  that  the  films  would  be  chosen  by  the  vote  taken place  in official  website  of  ASUE  Student  Council.

A  regular  campaign  will  be  organizes  on October 6  with “Recognize  our  country”  heading.  The series  of  competitions  organized  by  Students  Council  has  been  repleshed.  A  photography contest is  announced  towards the day of Yerevan’s birth.  The  participants  should  send  their photos relavent  to the  heading “Yerevan: feel the heat” to  the  following  e-mail:  asuephoto@mail.ru.  The  winners  should  be  decided  both  by  the marks  of  professional  jury  and  in the  results  of   Facebook  votes.

ASUE  Student Council  has a pleasant surprise for students, having  creative talent. The  latters  should  send  thier works to the  following  e-mail: poet@asue-sc.am  and  wait  for  a surprise.

 ASUE  Media  and Public Relations  Division