ՀՊՏՀ ՈՒԽ–ն շարունակում է համալրել ժամանցային, մշակութային միջոցառումների շարքը

Դիտումների քանակ՝ 863
Photo: ՀՊՏՀ ՈՒԽ–ն շարունակում է համալրել ժամանցային, մշակութային միջոցառումների շարքը Այսօր, ժամը 14.30-ին  ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ հերթական կինոդիտումը: Այս առնչությամբ ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գրիշա Ամիխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ֆակուլտետի լսարաններից մեկում տեղի ունեցող կինոդիտումներն այսօրվանից կփոխադրվեն ՀՊՏՀ մեծ դահլիճ, որին կարող են մասնակցել ՀՊՏՀ բոլոր ուսանողները:  Նա նշեց նաև, որ ֆիլմերը կընտրվեն ոչ թե ֆեյսբուքյան, այլ ուսանողական խորհրդի պաշտոնական կայքում տեղի ունեցող քվեարկության միջոցով: Հոկտեմբերի 6-ին կկազմակերպվի հերթական արշավը `«Ճանաչենք մեր հայրենիքը» խորագրով: Ուսանողները կայցելեն Արարատի մարզում գտնվող Խոր Վիրապ եկեղեցական համալիր, որից հետո կուղևորվեն Վայոց Ձորի մարզ և կայցելեն Պարյուր Սևակի տուն թանգարան: Այնուհետև ուսանողներն կշարունակեն արշավը` ուղղություն վերցնելով դեպի Նորավանքի եկեղեցական համալիր:Համալրվել է նաև ուսանողական խորհրդի կազմակերպած մրցույթների շարքը: ՈՒԽ ֆակուլտետային ֆեյսբուքյան էջերից տեղեկանում ենք, որ Երևանի ծննդյան տոնին ընդառաջ հայտարարվել է լուսանկարչական մրցույթ: Խորագիրն է Երևանը որպես զբոսաշրջության քաղաք բնորոշող «Երևան` զգա ջերմությունը» կարգախոսը:  Մասնակիցները պետք է մինչև հոկտեմբերի 18-ը «Երևան` զգա ջերմությունը» խորագրին համապատասխանող իրենց կատարած լուսանկարներն ուղարկեն asuephoto@mail.ru էլեկտրոնային հասցեին: Մրցույթը կանցկացվի մի քանի անվանակարգերում:  Հաղթողները կորոշվեն ինչպես արհեստավարժ մրցատյանի գնահատականներով, այնպես էլ՝ ֆեյսբուքյան քվերակության արդյունքներով: ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը հաճելի անակնկալ է պատրաստել նաև  ստեղծագործական տաղանդ ունեցող ուսանողների համար: Վերջիններս կարող են իրենց չափածո ստեղծագործություններն ուղարկել poet@asue-sc.am էլէկտրոնային հասցեին և սպասել անակնկալի:ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այսօր, ժամը 14.30-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ հերթական կինոդիտումը: Այս առնչությամբ ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գրիշա Ամիրխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ֆակուլտետի լսարաններից մեկում տեղի ունեցող կինոդիտումներն այսօրվանից կփոխադրվեն ՀՊՏՀ մեծ դահլիճ, որին կարող են մասնակցել ՀՊՏՀ բոլոր ուսանողները: Նա նշեց նաև, որ ֆիլմերը կընտրվեն ոչ թե ֆեյսբուքյան, այլ ուսանողական խորհրդի պաշտոնական կայքում տեղի ունեցող քվեարկության միջոցով: 

Հոկտեմբերի 6-ին կկազմակերպվի հերթական արշավը `«Ճանաչենք մեր հայրենիքը» խորագրով: Ուսանողները կայցելեն Արարատի մարզում գտնվող Խոր Վիրապ եկեղեցական համալիր, որից հետո կուղևորվեն Վայոց ձորի մարզ և կայցելեն Պարյուր Սևակի տուն թանգարան: Այնուհետև ուսանողներն կշարունակեն արշավը` ուղղություն վերցնելով դեպի Նորավանքի եկեղեցական համալիր:
Համալրվել է նաև ուսանողական խորհրդի կազմակերպած մրցույթների շարքը: ՈՒԽ ֆակուլտետային ֆեյսբուքյան էջերից տեղեկանում ենք, որ Երևանի ծննդյան տոնին ընդառաջ հայտարարվել է լուսանկարչական մրցույթ: Խորագիրն է Երևանը որպես զբոսաշրջության քաղաք բնորոշող «Երևան` զգա ջերմությունը» կարգախոսը: Մասնակիցները պետք է մինչև հոկտեմբերի 18-ը «Երևան` զգա ջերմությունը» խորագրին համապատասխանող իրենց կատարած լուսանկարներն ուղարկեն asuephoto@mail.ru էլեկտրոնային հասցեին: Մրցույթը կանցկացվի մի քանի անվանակարգերում: Հաղթողները կորոշվեն ինչպես արհեստավարժ մրցատյանի գնահատականներով, այնպես էլ՝ ֆեյսբուքյան քվեարկության արդյունքներով: 
ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը հաճելի անակնկալ է պատրաստել նաև ստեղծագործական տաղանդ ունեցող ուսանողների համար: Վերջիններս կարող են իրենց չափածո ստեղծագործություններն ուղարկել poet@asue-sc.am էլեկտրոնային հասցեին և սպասել անակնկալի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին