THE WINNERS OF THE 34TH SESSION OF SSS BECAME KNOWN

View count: 672
Photo: Հայտնի են ՈՒԳԸ 34-րդ նստաշրջանի հաղթողներըԱյսօր ամփոփվեցին համահամալսարանական ուսանողական գիտական ընկերության  (ՈՒԳԸ) 34-րդ նստաշրջանի արդյունքները: Մինչ արդյունքների ամփոփումը մասնակիցները արտամրցութային կարգով ունկնդրեցին ևս երկու զեկուցողի. բանկային գործ մասնագիտության 3-դ կուրսի ուսանողներ Արգինե Կարապետյանը և Ժասմինա Գյոզալյանը հանդես եկան անգլերեն զեկուցումներով:Այնուհետև մրցատյանի անդամները նստաշրջանի աշխատանքային խմբին ներկայացրեցին գնահատման թերթիկները, որոնցում 10 միավորային համակարգով գնահատված արդյունքների հիման վրա կատարվեց էլեկտրոնային հաշվարկ: Բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների ներկայացրած զեկուցումները գնահատվեցին առանձին-առանձին:Այսպիսով, բակալավրիատի 24 զեկուցողներից հաղթող դարձավ Դիաննա Ասրյանը«ՀՀ տնտեսության անվտանգության վերլուծությունը ժամանակակից տնտեսության պայմաններում», երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Իզոլդա Արշակյանը «Դրամավարկային քաղաքականության փոխարժեքի նպատակադրումը» և Մարիամ Պողոսյանը «Անվճարունակության և սնանկության վերլուծությունը կազմակերպություններում»: Մագիստրատուրայի 7 զեկուցողերից հաղթող դարձավ Անուշ Միքայելյանը «Շահույթի ավելացման գծով պահուստների վերլուծությունը», երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Էդուարդ Հակոբյանը «ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման մակարդակի գնահատումը» և Ջուլիետտա Աթայանը «Բնօգտագործման և բնապահպանական վճարների համակարգի ձևավորման առանձնահատկությունները և նպատակային օգտագործումը ՀՀ-ում»:Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ուսանողական գիտական ընկերության նախագահ Վլադիմիր Գևորգյանը տեղեկացրեց, որ ըստ նախնական պայմանավորվածության` մրցանակակիրներին շնորհավորելու և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին ժամը 14.00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում:ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

The results of  the  34th  session of  SSS  were  summarized  today.  Before summarizing the results the participants listened to two reports  in English: the  3rd course  students  of  Banking  specialty Argine  Karapetyan  and   Jasmin  Gyozalyan.

Then  the  members  of  the  jury  presented  grading papers  to  the  working  group  of  the  session.  The  reports  of  the  Bachelor’s  and  Master’s  programs  students  were  assessed  separately.  So,  Dianna  Asryan  became  the winner  of  Bachelor’s  program  24  reporters,  Izolda  Arshakyan  won the  2nd  and  Mariam  Poghosyan  won the  3rd  places.

Anush  Miqayelyan  became  the winner  of  Master’s program  7  reporters,  Eduard  Hakobyan  won the 2nd  and Julietta  Atayan  won the  3rd  places.

Vladimir  Gevorgyan  informs  ASUE  Media and  Public Relations  Division that   according to  the  prior arrangement  the  solemn  ceremony  of  congratulating and  awarding  prizes will  take  place on November  9, at  14:00,  at  ASUE  Conference  Hall.

ASUE  Media  and  Public Relations  Division