Հայտնի են ՈՒԳԸ 34-րդ նստաշրջանի հաղթողները
05.11.2012
Դիտումների քանակ՝ 966
Այսօր ամփոփվեցին համահամալսարանական ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) 34-րդ նստաշրջանի արդյունքները: Մինչ արդյունքների ամփոփումը մասնակիցները արտամրցութային կարգով ունկնդրեցին ևս երկու զեկուցողի. բանկային գործ մասնագիտության 3-դ կուրսի ուսանողներ Արգինե Կարապետյանը և Ժասմինա Գյոզալյանը հանդես եկան անգլերեն զեկուցումներով:
Այնուհետև մրցատյանի անդամները նստաշրջանի աշխատանքային խմբին ներկայացրեցին գնահատման թերթիկները, որոնցում 10 միավորային համակարգով գնահատված արդյունքների հիման վրա կատարվեց էլեկտրոնային հաշվարկ: Բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների ներկայացրած զեկուցումները գնահատվեցին առանձին-առանձին:
Այսպիսով, բակալավրիատի 24 զեկուցողներից հաղթող դարձավ Դիաննա Ասրյանը«ՀՀ տնտեսության անվտանգության վերլուծությունը ժամանակակից տնտեսության պայմաններում», երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Իզոլդա Արշակյանը «Դրամավարկային քաղաքականության փոխարժեքի նպատակադրումը» և Մարիամ Պողոսյանը «Անվճարունակության և սնանկության վերլուծությունը կազմակերպություններում»: Մագիստրատուրայի 7 զեկուցողերից հաղթող դարձավ Անուշ Միքայելյանը «Շահույթի ավելացման գծով պահուստների վերլուծությունը», երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Էդուարդ Հակոբյանը «ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման մակարդակի գնահատումը» և Ջուլիետտա Աթայանը «Բնօգտագործման և բնապահպանական վճարների համակարգի ձևավորման առանձնահատկությունները և նպատակային օգտագործումը ՀՀ-ում»:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ուսանողական գիտական ընկերության նախագահ Վլադիմիր Գևորգյանը տեղեկացրեց, որ ըստ նախնական պայմանավորվածության` մրցանակակիրներին շնորհավորելու և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին ժամը 14.00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին