Աշխատանք ՀՊՏՀ-ում
ՀՊՏՀ պաշտոնական կայքի հարգելի այցելուներ
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում աշխատանքի ընդունվելու համար Ձեր կողմից պարբերաբար կենսագրականներ ուղարկելու գործընթացը համակարգելու համար համալսարանի պաշտոնական կայքում բացվել է նոր բաժին՝ «Աշխատանք ՀՊՏՀ-ում»:
Առաջարկում ենք այսուհետ կենսագրականներն (հայերենով, ցանկալի է նաև անգլերենով) ուղարկել ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի hr@asue.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում անպայման նշելով «Աշխատանք ՀՊՏՀ-ում»:
Թափուր աշխատատեղերի դեպքում առաջին հերթին կդիտարկվեն Ձեր CV-ները: