Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը ձևավորվել է 2011 թվականին` ֆինանսական ֆակուլտետի վերակազմավորման արդյունքում:
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա կրթաձևերով: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում` 1,5, հեռակա բակալավրիատում` 5, հեռակա մագիստրատուրայում` 2:
Առկա և հեռակա բակալավրիատում գործում է «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)» կրթական ծրագիրը, որի ավարտին շնորհվում է տնտեսագիտության բակալավրի որակավորում։
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում մագիստրատուրայի առկա կրթաձևում պատրաստվում են մասնագետներ տնտեսագիտության մագիստրոսի որակավորմամբ․ ուսման տևողությունը 1․5 տարի է։ Կրթական ծրագրերն են՝
- Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)՝ երեկոյան ուսուցում 1․5 տարի տևողությամբ,
- Աուդիտ՝ երեկոյան ուսուցում 1․5 տարի տևողությամբ։
Մագիստրատուրայի հեռակա ուսուցմամբ գործում է «Աուդիտ» կրթական ծրագիրը, որի ավարտին շնորհվում է տնտեսագիտության մագիստրոսի որակավորում։
Ֆակուլտետի դեկան՝ Մերի Բադալյան
Դեկանի տեղակալ՝ Սոնա Ղազարյան
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի կանոնադրությունը
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում ընդգրկված ամբիոններն են՝