Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ‎‎ֆակուլտետ

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը ՀՊՏՀ ամենահին կառուցվածքային ստորաբաժանումներից է, որը ձևավորվել է 1975 թվականին; Ֆակուլտետում պատրաստվում են կադրեր մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման մասնագիտություններով, որոնք ունեն նաև առանձին նեղ մասնագիտացումներ: Ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ուսուցման համակարգերում՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում` 2, հեռակա բակալավրիատում` 5, հեռակա մագիստրատուրայում` 2,5 տարի:

Բակալավրիատի կրթական ծրագրով մասնագետներ են պատրաստվում առկա և հեռակա ուսուցմամբ `

Շուկայագիտություն /մարքեթինգ /ըստ ոլորտի

Մագիստրոսական կրթական ծրագրերով մասնագետներ են պատրաստվում առկա և հեռակա ուսուցման ձևերով

  • Մարքեթինգային հաղորդակցություններ
  • Մարքեթինգային հետազոտություններ
  • Բիզնեսի կազմակերպում
  • Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում

Ֆակուլտետի դեկան՝ Նարեկ Կեսոյան
Դեկանի տեղակալ՝ Մխիթար Ասլանյան

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ‎‎ֆակուլտետի կանոնադրությունը

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոնները`

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ‎ֆակուլտետ
Հեռ.՝ (+37410) 593-405, (+37410) 593-401
էլ. փոստ` info.marketing.faculty@gmail.com