ՀՊՏՀ մարզադահլիճները և հրաձգարան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ունի 4 մարզադահլիճ, 1 հրաձգարան, որոնք նախատեսված են ֆիզդաստիարակության առարկայի ուսումնական դասերի և սեկցիոն մարզումների համար: Մեծ մարզադահլիճը շահագործման է հանձնվել 2007թ., որը նախատեսված է մարզախաղերի համար /վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտզալ, հանդբոլ/: 2-րդ հարկում այն ունի պատշգամբ՝ նախատեսված հանդիսատեսի համար: Մյուս երկու մարզադահլիճները նախատեսված են սեղանի թենիսի և ուժային մարզումների համար: Եվս մեկ մարզադահլիճ գտնվում է Զեյթունում՝ Պարույր Սևակի 77 հասցեում գտնվող ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում։
ՀՊՏՀ հրաձգարանը ստեղծվել է համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՊՏՀ ղեկավարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
Հրաձգարանը գործում է ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնին կից. գործում է հրաձգություն մարզաձևի բաժանմունք, որին անդամակցում են 3 տասնյակից ավելի ուսանողներ: Հրաձգության բաժանմունքի մարզիչն է ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ Հակոբ Կյոկչյանը: Մեր համալսարանում հրաձգություն մարզաձևից հմտությունները զարգացնում են տարբեր ֆակուլտետների և կուրսերի լավագույն հրաձիգները, հետաքրքրությունը մեծ է հատկապես աղջիկների շրջանում: Մարզչի փոխանցմամբ՝ մարզումները հիմնականում նպատակ ունեն ուսանող-մարզիկներին պատրաստելու հանրապետական ուսանողական խաղերին:
ՀՊՏՀ հրաձգարանում անդրանիկ առաջնությունն անցկացվել է 2015թ. «Ուսանողական աշուն» մարզամշակութային փառատոնի շրջանակներում: