Ուսանողական խորհուրդ

ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը ստեղծվել է 1994 թվականին: Կառույցի նպատակն ու գերխնդիրն է ներկայացնել ու պաշտպանել ուսանողների շահերը:
Լինելով երիտասարդ կառույց՝ Ուսանողական խորհուրդ հասցրել է արձանագրել մեծ ձեռքբերումներ, նվաճումներ ու նաև հաղթանակներ բազմաթիվ ոլորտներում՝ կրթականից մինչև մարզական:
Ուսանողական խորհրդի արդյունավետ գործունեության լավագույն ապացույցը կարելի է համարել կառույցի և նրա անդամների նկատմամբ թե՛ համալսարանում, թե՛ դրանից դուրս առկա դրական վերաբերմունքը, ինչպես նաև բարձր հեղինակությունը, որն ապահովվել է համահանրապետական տարբեր նախագծերում ձեռք բերված հաջողություններն ու հաղթանակները:
Այս տարիների ընթացքում Ուսանողական խորհուրդը անցել է ձեռքբերումների, բարեփոխումների ու նվաճումների բազմաթիվ փուլեր: Շարունակական կատարելագործման արդյունքում այն այսօր դարձել է սիրված ու վստահելի ուսանողական ինքնակառավարման մարմին, որն ի զորու է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները: Այն շատ ուսանողների ամենասիրելի վայրն է, որտեղ իրենք կարող են գտնել ցանկացած խնդրի լուծում՝ կապված թե՛ ուսման, թե՛ գիտության, թե՛սոցիալական և բազմաթիվ այլ ոլորտների հետ:
Հավելենք նաև, որ իր գործունեության ընթացքում ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը բազմիցս եղել է մրցույթների հաղթող և արժանացել է բազմապիսի մրցանակների: Մասնավորապես՝ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ արդեն 5-րդ տարին անընդմեջ ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը ՀԵՀ կողմից կազմակերպված մրցույթի արդյունքերով ճանաչվել է «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» և արժանանցել «Հայկյան» մրցանակին:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ուսանողական խորհուրդը ներհամալսարանական կյանքում ունի ակտիվ դերակատարում: Ստեղծման առաջին իսկ օրից ՈւԽ հիմնական առաքելությունը եղել և մնում է ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանությունը:
Ուսանողական խորհուրդը ուսանողության խնդիրներով զբաղվող ինքնակառավարման մարմին է, որի գործունեությունը սահմանվում է ՀՀ օրենքների և համալսարանի կանոնադրության հիման վրա: Նրա նպատակներն են.

ուսանողական շահերի և իրավուքների պաշտպանությունը,
ուսանողության տեսակետի ներկայացումը բուհական և արտաբուհական ասպարեզում,
ուսումնակրթական և գիտական ոլորտում աշխատանքների ծավալումը,
ռազմահայրենասիրական դաստիարակությունը,
ուսանողներին ինֆորմացիոն բնույթի տեղեկատվությամբ ապահովումը,
բազմաբնույթ միջոցառումների իրականացումը,
ուսանողների ազատ ժամանցի կազմակերպումը:

Ուսանողական խորհրդի գործունեության մեջ առանձնակի կարևոր մաս է կազմում զանազան միջոցառումների կազմակերպումը, որոնք ուսանողների մեջ մեծ մասսայականություն են վայելում: Ավանդական միջոցառումների շարքում հարկ է նշել յուրաքանչյուր տարվա աշնանը, ամռանը ու գարնանը կազմակերպվող «Ուսանողական աշուն», «Ուսանողական գարուն» և «Ուսանողական ամառ» փառատոնների մասին, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին իրենց ուժերը չափելու և ինքնադրսևորվելու ոչ տնտեսագիտական ամենատարբեր ասպարեզներում:
Ինչ վերաբերում է տնտեսագիտական ոլորտին, ապա հատկանշական է ՀՊՏՀ ՈւԽ կողմից Ծաղկաձորում անցկացվող ամենամյա գիտաժողովը, որը յուրաքանչյուր տարի ունենում է առանձին խորագիր՝ նվիրվելով մեր հայրենիքի տնտեսության ճյուղերի և ոլորտների խնդիրներին և զարգացման ուղիներին: Գիտաժողովը մշտապես հյուրընկալում է բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտի լավագույն մասնագետների:
Ինքնակառավարման մարմին լինելուց զատ՝ Ուսանողական խորհուրդը նաև ակտիվորեն մասնակցում է բուհի կառավարման գործընթացներին: Հպարտորեն կարող ենք փաստել, որ համալսարանի խորհրդի, գիտական և ֆակուլտետային խորհուրդների անդամների առնվազն 25%-ը Ուսանողական խորհրդի ներկայացուցիչներն են:

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը՝ որպես ուսանողական ինքնակառավարման մարմին, բաղկացած է մի շարք կառուցվածքային ստորաբաժանումներից, որոնց շնորհիվ իրականացվում է կառուցի լիարժեք գործունեությունը: Մասնավորապես՝ ՈւԽ կազմում գործում են 6 ֆակուլտետային ուսանողական խորհուրդները, ինչպես նաև՝ նույնքան մշտական հանձնաժողովներ:

Ֆակուլտետային ուսանողական խորհուրդները 6-ն են.

1.Կառավարման ֆակուլտետ
2.Ֆինանսական ֆակուլտետ
3.Տնտեսության կարգավորման և միջազգային տնտ. հարաբերությունների ֆակուլտետ
4.Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ
5.Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ
6.Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ

Ֆակուլտետային ուսանողական խորհուրդներից բացի՝ գործում են նաև հետևյալ հանձնաժողովները.

1.Ուսումնագիտական հանձնաժողով
2.Արտաքին կապերի հանձնաժողով
3.Մամուլի և լրատվության հանձնաժողով
4.Մշակուլթի, սպորտի և ազատ ժամանցի կազմակերպման հանձնաժողով
5.Կազմակերպչական հանձնաժողով
6.«Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբ
7.«Нар-Хоз» ՈւՀԱ ակումբ
8.«Нар-Хоз» գրական և թատերական ստուդիա

Ֆակուլտետային ուսանողական խորհուրդների աշխատանքը համակարգում է Ուսանողական խորրդի նախագահի տեղակալը, իսկ հանձանաժողովների գործունեությունը՝ փոխնախագահը: Ուսանողական խորհրդի ընդհանուր աշխատանքները ղեկավարում է Ուսանողական խորհրդի նախագահը, ով այդ պաշտոնում ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից:
Վերջին տարիներին Ուսանողական խորհուրդը ստեղծել է զանազան խմբակներ և ակումբներ, որոնք ակտիվ մասնակցություն են ունենում տարատեսակ միջոցառումների կազմակերպմանը՝ ուսանողական առօրյան դարձնելով հնարավորինս հագեցած ու ակտիվ: Դրանք հնարավորություն են տալիս ուսանողներին զբաղվել իրենց նախասիրություններով, ինչպես նաև բացահայտվում և ճանաչելի են դառնում համալսարանի շնորհալիները:

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Էկոնոմ պլյուս»

Ուսանողական խորհրդի գործունեության կարևորագույն ուղղությունների է «Էկոնոմ պլյուս» ամսագրի հրատարակումը, որը լույս է տեսնում 2001 թվականից սկսած: Այն հրատարակվում է բուհի Ուսանողական խորհրդի ջանքերով՝ առավելապես ներկայացնելով ուսանողներին հուզող թեմաներ, անդրադառնալով ուսանողների առօրյային և նրանց: Ամսագրի էջերում կարելի է գտնել նաև ուսանողների կողմից կատարված տնտեսագիտական հետազոտությունների և վերլուծությունների մասին նյութեր, ինչպես նաև ուսումնական պրոցեսի կազմակերպմանն ու բարելավմանն ուղղված հոդվածներ: Սա մի բացառիկ հարթակ է, որտեղ, ըստ ուսանողների պահանջի, վեր են հանվում ուսանողների մտահոգող խնդիրները, այդ իսկ պատճառով ամսագրին տրվել է հետևյալ կարգախոսը. «ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ՁԵՐ ՊԱՀԱՆՋԱՐԿԻՆ»: Նախկինում «Էկոնոմ պլյուս» -ը, որի հրատարակման բոլոր աշխատանքներն իրականացնում է բացառապես բուհի ուսանողներից բաղկացած խմբագրակազմը, լույս էր տեսնում յուրաքանչյուր ամիս՝ 1500 օրինակ տպաքանակով, ներկայում՝ տարեկան մեկ կամ երկու համար:

Գիտաժողովի նյութերի ժողովածու

Ինչպես արդեն նշել ենք, ուսանողական խորհուրդը մշտապես կազմակերպում է բազմաբնույթ գիտակրթական միջոցառումներ, որոնց մեջ առանցքային դեր ունի Ծաղկաձորում անցկացվող ամենամյա գիտաժողովը: Յուրաքանչյուր տարի գիտաժողովի ավարտից հետո Ուսանողական խորհրդի ջանքերով տպագրվում է գիտաժողովի նյութերի ժողովածու: Այն տպագրվում է բուհի Գիտական խորհրդի որոշմամբ և ուսանողների համար դառնում է բուհի կողմից երաշխավորված գիտական հոդված, որը լուրջ խթան է ինչպես ուսանողների գիտական կարողությունների զարգացմանը, այնպես էլ տնտեսագիտական մտքի առաջընթացին:

Այլ հրատարակություններ

Ուսանողական խորհուրդը իրականացնում է նաև այլ հրատարակություններ, որոնք հիմնականում ներկայացնում են բուհի ուսանողների ջանքերով կատարված աշխատանքներ: Այդ հրատարակությունները ոչ միայն նշանակալից են ոչ միայն բուհի և ուսանողության կյանքում: Առանձնակի ուշադրության է արժանի ՈւԽ նախաձեռնությամբ հրատարակված «Առաջնորդման մեթոդաբանությունն ըստ Գարեգի Նժդեհի» աշխատությունը, «Մարտական հաշվարկ» գիրքը, որը պատմում է Արցախյան պատերազմում զոհված ՀՊՏՀ ուսանող-ազատամարտիկների մասին, և վերջերս հրատարակված «Հատուցման գինը» խորագրով գիրքը՝ նվիրված Հայոց ցեղասպանության պատճառով հայ ժողովրդի կրած նյութական կորուստներին:

Ուսանողական խորհուրդը մինչ այժմ նախագահել են`

  1. Մարկոս Շիրինյանը (1994-1995)
  2. Ռաֆայել Սարգսյանը (1995-1996)
  3. Սամվել եղիկյանը (1996-1998)
  4. Արման Գրիգորյանը (1998-1999)
  5. Արթուր Գյուլազյանը (1999-2000)
  6. Աբրամ Բախչագուլյանը (2000-2003)
  7. Արմեն Ալեքսանյանը (2003-2007)
  8. Նարեկ Մանթաշյանը (2007-2010)
  9. Սևակ Խաչատրյանը (2010-2014)
  10. Սերգեյ Խառատյանը (2014-2017)
  11. Հովհաննես Հարությունյանը (2017-2019)
  12. Գոռ Մելիք-Սահակյանը (2019-2022)

Հեռ.՝ 010 593-478: