Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա կրթաձևերով: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում` 1․5, իսկ հեռակա բակալավրիատում` 5։
Ֆակուլտետում բակալավրիատի ծրագրով մասնագետներ են պատրաստվում վիճակագրության, ֆինանսական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բակալավրի որակավորումնեով։ Կրթական ծրագրերն են՝
- Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն,
- Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա,
- Տեղեկատվական համակարգեր։
Հեռակա բակալավրիատ
- Տեղեկատվական համակարգեր
Մագիստրատուրայի առկա ուսուցմամբ գործում է «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» կրթական ծրագիրը, որի ավարտին շնորհվում է վիճակագրության մագիստրոսի որակավորում։
Ֆակուլտետի դեկան՝ Աղավնի Հակոբյան
Դեկանի տեղակալ՝ Ռոզա Ավագյան
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի կանոնադրությունը
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում ընդգրկված ամբիոններն են՝