Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը գործում է համալսարանի հիմնադրման տարվանից՝ 1975 թվականից: Ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա կրթաձևերով: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, հեռակա բակալավրիատում` 5, առկա մագիստրատուրայում` 2 և 1․5, հեռակա մագիստրատուրայում՝ 2:

Առկա բակալավրիատի կրթական ծրագրերով պատրաստվում են մասնագետներ տնտեսագիտության և շրջակա միջավայրի բակալավր որակավորումներով, մասնավորապես՝

  • Տնտեսագիտություն,
  • Բնապահպանություն և բնօգտագործում։

Հեռակա բակալավրիատում գործում է «Տնտեսագիտություն» կրթական ծրագիրը, որի ավարտին շնորհվում է տնտեսագիտության բակալավրի որակավորում։

Առկա մագիստրատուրայի կրթական ծրագրերով պատրաստվում են մասնագետներ տնտեսագիտության մագիստրոսի որակավորմամբ, մասնավորապես՝

  • Տնտեսագիտության տեսություն՝ երեկոյան ուսուցում 1․5 տարի տևողությամբ,
  • Միջազգային տնտեսական հարաբերություններ՝ երեկոյան ուսուցում 1․5 տարի տևողությամբ,
  • Բնօգտագործման տնտեսագիտություն՝ ցերեկային ուսուցում 2 տարի տևողությամբ,
  • Մակրոտնտեսական վերլուծություն՝ երեկոյան ուսուցում 1․5 տարի տևողությամբ,
  • Նորարարությունների տնտեսագիտություն՝ երեկոյան ուսուցում 1․5 տարի տևողությամբ։

Մագիստրատուրայի հեռակա ուսուցմամբ գործում է «Միջազգային տնտեսական հարաբերություններ» կրթական ծրագիրը, որի ավարտին շնորհվում է տնտեսագիտության մագիստրոսի որակավորում։

Ֆակուլտետի դեկան՝ Գրիգոր Նազարյան
Դեկանի տեղակալ՝ Մուշեղ Հակոբյան

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կանոնադրությունը

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են՝

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ
Հեռ.` (+ 37410) 593-443, (+ 37410) 593-440, +374 10 593 498
էլ. փոստ` mthdekanat@gmail.com