Ֆինանսական ֆակուլտետ

Ֆինանսական ֆակուլտետը ՀՊՏՀ կառուցվածքային ստորաբաժանում է, որն իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ֆինանսներ, այդ թվում բակալավրիատում ըստ մասնագիտացումների՝
- Մաքսային գործ
- Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում:
Մագիստրատուրայում՝
- Հանրային ֆինանսներ,
- Կորպորատիվ ֆինանսներ,
- Մաքսային վարչարարություն:
Ապահովագրական գործ, այդ թվում բակալավրիատում ըստ մասնագիտացումների՝
Բանկային գործ
Մագիստրատուրայում՝
- Ապահովագրական գործ
- Բանկային գործունեության կազմակերպում
Ֆակուլտետում պատրաստվում են ֆինանսիստներ, ապահովագրական , մաքսային գործի, արժեթղթերի շուկայի, բանկային գործի որակյալ մասնագետներ: Ուսուցումը կազմակերպվում է միջազգային չափանիշներին համապատասխան:
2016-2017 ուստարվանից ֆինանսական ֆակուլտետում ընդունելությունը կազմակերպվել է միայն Ֆինանսներ մասնագիտությամբ:
Ֆինանսական ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ձևերով: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, իսկ առկա մագիստրատուրայում` 2 տարի, հեռակա բակալավրիատում` 5, հեռակա մագիստրատուրայում` 2,5 տարի: Այստեղ ուսումնասիրում են ինչպես հիմնարար, այնպես էլ մասնագիտական առարկաներ:
Ուսումնական աշխատանքներին զուգընթաց` ֆակուլտետի դասախոսները կատարում են գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներ։ Նրանց ուժերով հրատարակվել են տասնյակ մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, խնդրագրքեր, դասախոսությունների տեքստեր, մեթոդական նյութեր և բազմաթիվ հոդվածներ։
Ֆակուլտետը գիտաուսումնական սերտ կապերի մեջ է Ֆրանսիայի Լիոն քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի, Փարիզ-12 և Իսպանիայի Սարագոսայի համալսարանների հետ։
Ֆակուլտետի դեկան՝ Վահե Միքայելյան
Դեկանի տեղակալ՝ Արևիկ Հարությունյան
Ֆինանսական ֆակուլտետի կանոնադրությունը
Ֆինանսական ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են՝
Հասցե` ՀՀ, Երևան, 0025, Նալբանդյան 128, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ֆինանսական ֆակուլտետ
Հեռ.` (+37410) 593-466