Կառավարման ֆակուլտետ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը ձևավորվել է 1979 թվականին` ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի հենքի վրա: Այն սկզբնապես անվանվել է աշխատանքի տնտեսագիտության և կազմակերպման ֆակուլտետ, իսկ Կառավարում անվանումը ստացել է, երբ Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությունը տեղափոխվել է տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կազմ: Կառավարման ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ձևերով: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում` 2, (առկա մագիստրատուրայում գործարար վարչարարություն և հանրային կառավարում մասնագիտացումների գծով ուսման տևողությունը 1,5 տարի է), հեռակա բակալավրիատում` 5, հեռակա մագիստրատուրայում` 2,5 տարի: Առկա և հեռակա բակալավրիատի ծրագրով մասնագետներ են պատրաստվում առկա ուսուցմամբ՝

  1. Կառավարում (ըստ ոլորտի)
  2. Զբոսաշրջություն
  3. Սերվիս

Մագիստրոսական կրթական ծրագրերով մասնագետներ են պատրաստվում առկա ուսուցմամբ.

  • Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Ձեռնարկատիրական գործունեություն
  • Արդյունաբերական բիզնեսի կազմակերպում և կառավարում
  • Գործարար վարչարարություն (կառավարում)
  • Զբոսաշրջության կառավարում
  • Նախագծերի կառավարում
  • Հանրային կառավարում
  • Առողջապահության կառավարում և վարչարարություն
  • Բուժհաստատությունների կառավարում

Հեռակա ուսուցում՝

  • Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Ձեռնարկատիրական գործունեություն
  • Արդյունաբերական բիզնեսի կազմակերպում և կառավարում
  • Գործարար վարչարարություն
  • Զբոսաշրջության կառավարում
  • Պետական և մունիցիպալ կառավարում

Ֆակուլտետի դեկան՝ Մանուկ Մովսիսյան
Դեկանի տեղակալ՝ Վարդան Վլասյան

Կառավարման ֆակուլտետի կանոնադրությունը

Կառավարման ֆակուլտետի կազմում ընդգրկված թողարկող ամբիոնները`

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Կառավարման ֆակուլտետ
Հեռ.՝ (+37410) 593-458 (+37410) 593-455
էլ. փոստ՝ karavarmanfakultet@yahoo.com