ՀՊՏՀ ռազմավարական ծրագիր /2015-2017/
Ուսումնական հաստատության նկարագրությունը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը /ՀՊՏՀ/ պետական ոչ առևտրային կազմակերպություն է /ՊՈԱԿ/:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հիմնադրվել է 1930 թ.: Այն Հայաստանում ամենամեծ և առաջատար տնտեսագիտական ուսումնական հաստատությունն է, ունի ավելի քան 8000 ուսանող և պրոֆեսորադասախոսական կազմի 650 անդամ: ՀՊՏՀ-ն ունի մասնաճյուղեր Գյումրիում /1997թ-ից./ և Եղեգնաձորում /2008թ-ից./: Հաստատությունն իրականացնում է բակալավրական, մագիստրոսական և ասպիրանտական կրթություն: Ավելի քան 30.000 բարձր որակավորում ունեցող մասնագետներ կրթվել են համալսարանում: Նրանցից շատերն այժմ աշխատում են տնտեսագիտության, գիտության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում:
Ուսուցումը կազմակերպվում է 6 ֆակուլտետում, 28 ամբիոնում, որից 20-ը տնտեսագիտական, 8-ը՝ ընդհանուր ծրագրերով:
ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված է 35 գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 141 գիտությունների թեկնածու, դոցենտ, 87 ասիստենտ, 103 դասախոս և ավելի քան 60 որակավորված մասնագետ:
ՀՊՏՀ տեսլականը
2018 թ. ՀՊՏՀ-ն կդառնա Հայաստանում տնտեսագիտական ամենամրցունակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ մատուցելով կիրառական գիտելիքներ, հմտություններ և կարողություններ:
ՀՊՏՀ առաքելությունը
ՀՊՏՀ որդեգրած նոր առաքելության հիմնական սկզբունքներից է՝
տրամադրել և զարգացնել շրջանավարտների աշխատունակությունը, ուսումնական գործընթացի արդյունավետ կառավարումը, վարչական, ֆինանսական և այլ ծառայությունները, մրցունակությունը և միջազգայնցումը, կրթության որակը և հասանելիությունը, գիտական և հետազոտական աշխատանքների վավերականությունը:
Կրթության զարգացման նոր փուլը պայմանավորված է կրթական հարացույցի փոփոխությամբ՝ դասախոսակենտրոն մոտեցումից անցում է կատարվում ուսանողակենտրոն քաղաքականության:
Կառավարումը և ղեկավարումը
Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և ՀՊՏՀ կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` ռեկտորի, համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի գործառույթների իրականացմամբ։
ՀՊՏՀ կառավարման համակարգը, ներկայիս կանոնակարգերը և օրենքները հնարավորություն են տալիս դասախոսներին և ուսանողներին ներգրավվել կառավարման տարբեր մակարդակներում և անմիջական մասնակցություն ունենալ և՛ համալսարանի կառավարման գործում, և՛ համալսարանում քննարկվող հարցերում և դրանց վերաբերող որոշումներ ընդունմանը:
Այլ կերպ ասած, համալսարանի ներսում շահագրգիռ մարդիկ ՀՊՏՀ կառավարմանը անմիջականորեն կարող են մասնակցել տարբեր մակարդակներում, ինչն էլ համալսարանական գործունեությունը դարձնում է թափանցիկ ու հասկանալի:
Անձնակազմի կառավարման բաժնի առաքելությունը
ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնի առաքելությունն է՝
ստեղծել բարենպաստ միջավայր, որտեղ վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի անդամները կարող են ձևավորել ապահով, արդյունավետ, համագործակցային մթնոլորտ: Անձնակազմի կառավարման բաժինն իրականացնում է ՀՊՏՀ-ի առաքելությունը. այն է՝ աջակցել անձնակազմի մասնագիտական զարգացմանը:
Մարդկային ռեսուրսների առաջնահերթ ռազմավարական գծերը.
- աշխատանքային պայմաններ,
- կադրերի համալրում (քաղաքականություն և ընթացակարգեր),
- կարիերայի զարգացում և խթանում:
Ծրագրի մասին մանրամասները՝ կից փաստաթղթում /անգլերեն/: