Տեղի ունեցավ էլեկտրոնային գրադարանի շնորհանդեսը
2014 թ. ապրիլի 11- ին ՀՊՏՀ համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ էլեկտրոնային գրադարանի շնորհանդեսը: Միջոցառման մասնակիցների թվում էին hամալսարանի ռեկտոր Կ. Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գ. Վարդանյանը, դեկաններ, ամբիոնի վարիչներ , գրադարանի և մյուս ստորաբաժանումների աշխատակիցներ: Բացելով շնորհանդեսը՝ գրադարանի տնօրեն Ա. Հովհաննիսյանը նշեց, որ այս աշխատանքը գրադարանի նոր ծրագրերի սկիզբն է ազդարարում, այնուհետև պատկերի և խոսքի միջոցով ներկայացվեցին թվայնացման հիմնական նպատակները, էլեկտրոնային գրադարանը գործարկող «Koha» գրադարանային ծրագրի հնարավորությունները: Մեծ էկրանի վրա տեսապատկերի միջոցով ներկաներին ցույց տրվեցին այն տեխնիկական միջոցները և ընթացքը, որով կատարվում են աշխատանքները, ինչպես նաև նոր էլեկտրոնային գրացուցակի աշխատանքային հնարավորություննները: Համալսարանի ղեկավարության և ներկաներին հետաքրքրող հարցերին պատասխանեցին այս ծրագրի շրջանակներում գրադարանի հետ համագործակցող մեր կոլեգաները Երևանի պետական համալսարանից: Միջոցառման վերջում համալսարանի ռեկտոր Կ. Աթոյանը հույս հայտնեց , որ նոր ծրագրերի, համալսարանի տարբեր ստորաբաժանումների ակտիվ համագործակցության արդյունքում մեր գրադարանը կդառնա ժամանակակից, մեր բուհի վարկանիշին հարիր գիտական գրադարան:
Գրադարանի տնօրինություն