Շարունակվել է Սոցիալական հետազոտությունների լաբորատորիայի պիլոտային մոդուլի ներդրումը. Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության 5-րդ կուրսում անցկացվել են քննություններ

ՀՊՏՀ դասավանդման պրակտիկա տարբեր նորարարական մեթոդների և տեսությունների ներդրումը խթանելու նպատակով լաբորատորիան մշակել է պիլոտային մոդուլ, որը ներառել է համակարգչային ծրագրերի միջոցով օպտիմիզացիոն խնդիրների լուծման ժամանակակից մեթոդներ:

2017-ի հոկտեմբերի 19-ին մոդուլը փորձարկվել է հեռակա բակալավրիատի Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության 5-րդ կուրսում՝ «Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ» առարկայի շրջանակներում: Շարունակելով մոդուլի ներդրումը՝ 2018-ի հունվարի 19-ին հիշյալ կուրսում առաջարկված մեթոդաբանությամբ անցկացվել է քննություն: Ուսանողներին ընտրությամբ առաջարկվել է քննական խնդիրը լուծել համակարգչով կամ թղթային տարբերակով: Ուսանողներից միայն մեկն է նախընտրել թղթային տարբերակը:

Ներկայումս նշված կուրսում քննության արդյունքներով մշակվում է մոդուլի լրամշակված տարբերակը, ինչպես նաև մեթոդական ուղեցույցը: Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնում նախատեսվում է վերապատրաստել հիշյալ դասընթացը դասավանդող մնացած դասախոսների՝ նշված առարկան առաջարկված մոտեցմամբ դասավանդելու և մոդուլը լիարժեք ներդնելու համար: