Փորձարկվեց Սոցիալական հետազոտությունների լաբորատորիայի պիլոտային մոդուլը

Սոցիալական հետազոտությունների լաբորատորիայի գործառույթների շրջանակում է տարբեր նորարարական մեթոդների և տեսությունների ներդրումը ՀՊՏՀ դասավանդման պրակտիկա՝ համապատասխան մոդուլների և մեթոդական ուղեցույցների մշակման և փորձարկման միջոցով:

Հոկտեմբերի 19-ին առաջին պիլոտային մոդուլը փորձարկվեց Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի «Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ» առարկայի շրջանակներում: Ըստ այդմ, հեռակա բակալավրիատի Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողներին ներկայացվեցին համակարգչային ծրագրերի միջոցով օպտիմիզացիոն խնդիրների լուծման ժամանակակից մեթոդները: Դասընթացը վարեց պիլոտային մոդուլի շրջանակներում նախապես վերապատրաստված՝ Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ տ.գ.թ. Անահիտ Մկրտչյանը, որը, ամբիոնի վարիչ տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ա. Թավադյանի ներկայացմամբ ընդգրկվել էր պիլոտային մոդուլի ներդրման շրջանակներում վերապատրաստվող դասախոսների կազմում:

Առաջիկայում նախասվում են այլ առարկայական ծրագրերի գծով ուղեցույցերի և մոդուլների մշակումներ, որոնք, համապատասխան ամբիոնի դասախոսների վերապատրաստումից հետո, կարող են ներդրվել համապատասխան առարկայական դասընթացների ծրագրերում: