Մեր մասին
Լաբորատորիայի գործունեությունը չի սահմանափակվում ամբիոնների, ֆակուլտետի և համալսարանի սահմաններով: Գիտաուսումնական լաբորատորիայի մասնակիցները, աշխատակիցները հանդես են գալու տարբեր միջազգային գիտաժողովներում՝ որպես դասախոսներ և փորձագետներ, նաև որպես մասնակիցներ:
Լաբորատորիայի աշխատանքների արդյունքներն են հրապարակումներն ու զեկուցումները, որոնք հենվելու են առանձին հետազոտողի և հետազոտական խմբերի փորձագիտական վերլուծությունների և գնահատականների վրա: Ստեղծվելու են ֆինանսական ներգրավվածության դրսևորման տարբեր կողմերի վերաբերյալ տվյալների բազաներ, փորձ է կատարվելու հետազոտությունների արդյունքներն ուղղել մագիստրատուրայի և բակալավրիատի ուսումնական ծրագրերի բարելավմանը՝ կոնկրետ մասնագիտական դասընթացների ծրագրերի մշակման միջոցով:
Լաբորատորիայի նպատակն է հիմնավորել հետազոտական ուղղությունների ընտրությունը, դրանց համապատասխան մշակել և իրականացնել տեսական և կիրառական բնույթի նախագծեր, ապահովել ուսումնական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներդնումը
Լաբորատորիայի.
- աշխատանքներին ներգրավված հետազոտողները նախագծերին մասնակցության միջոցով կարող են ձեռք բերել փորձագիտական հմտություններ,
- բակալավրիատի ուսանողները, մագիստրանտները, ասպիրանտները, շահագրգիռ հետազոտողներն ունենալու են ազատություն գիտաուսումնական լաբորատորիայի հետազոտական ուղղությունների շրջանակներում կատարել ինքնուրույն հետազոտական գործունեություն,
- լաբորատորիայում աշխատանքը կամ համագործակցությունն այլ ձևերով թույլ է տալու ապահովել թեկնածուական ատենախոսության, մագիստրոսական թեզի, ավարտական աշխատանքի գիտահետազոտական բաղադրիչը փորձագիտական մակարդակի վրա,
- լաբորատորիայի աշխատակիցներն ու ներգրավված հետազոտողները կարող են մասնակցել ֆինանսական ֆակուլտետի ամբիոնների մեթոդական բնույթի նյութերի մշակմանը, անհրաժեշտության դեպքում դասավանդել լաբորատորիայի կողմից մշակված՝ բակալավրական ու մագիստրոսական կրթաձևերում ներառված մասնագիտական դասընթացները:
Ակադեմիական աճի առումով էական նշանակություն են տրվելու գիտական սեմինարներին, որոնց շուրջ էլ կառուցվում է լաբորատորիայի գործունեությունը: Լաբորատորիայի շրջանակներում գործող հետազոտողները և հետազոտական խմբերը սեմինարների ընթացքում ներկայացնելու են ստացված միջանկյալ արդյունքները, ավարտված նախագծերի գնահատականները, անհրաժեշտության դեպքում ներկայացնելու են նոր նախագծերի իրագործման հիմնավորումները:
«Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիայի հետազոտական հիմնական ուղղություններն են.
- Ֆինանսական ներգրավվածություն: Տեսական և մեթոդաբանական հիմքեր:
- Ֆինանսական գրագիտություն և ֆինանսական կրթում:
- Ֆինանսական ծառայություններ: Հասանելիություն: Խոչընդոտներ:
- Փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանսավորում: Պայմաններ: Խոչընդոտներ:
- Ներգրավման և տեղաբաշխման տոկոսադրույք: Ծառայությունների սակագներ:
- Բանկային պրոդուկտ, ծառայություններ: Նորարարություն:
- Փողի էվոլյուցիա: Էլեկտրոնային փող: Զարգացումներ:
- Բանկային գործունեության փոփոխություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ: Internet banking. Ըստ անհրաժեշտության ֆինանսական հատվածի մյուս մասնակիցներ:
Ներկայում ընթացքի մեջ են.
- «Փոքր ու միջին ձեռնարկատիրության ֆինանսական գրագիտության աստիճանի բարձրացմանն ուղղված միջոցառումների» մշակմանն ուղղված, և
- «ՀՀ բանկային համակարգի կողմից միջոցների ներգրավման ու տեղաբաշխման տոկոսադրույքների մակարդակները պայմանավորող գործոնների ազդեցության գնահատականները» փորձագիտական նախագծերը:
«Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիայի հետազոտական ուղղություններից բխող ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ամբիոնների գծով մագիստրոսական թեզերի թեմաներ կարող են ընտրվել.
- «Ֆինանսական ներգրավվածությունը» որպես Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի ուղղություն:
- «Ֆինանսական ներգրավվածությունը» որպես Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի ամրապնդման ուղղություն:
- Փոքր և միջին ձեռնարկատիրության «ֆինանսական ներգրավվածության» աստիճանի բարձրացումը որպես ստվերային տնտեսության կրճատման ուղի:
- «Ֆինանսական ներգրավվածության» բաղադրիչների բնութագիրը և գնահատումը (ՀՀ նյութերով):
- «Ֆինանսական ներգրավվածության» բաղադրիչների բնութագիրը և գնահատումը (ՀՀ նյութերով):
- «Ֆինանսական ներգրավվածությունը» որպես Հայաստանի Հանրապետության ֆինանսական հատվածի կայունության ամրապնդման ուղղություն:
- Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ծառայություններ սպառող փոքր ու միջին ձեռնարկատիրության շահերի պաշտպանության համալիրի բնութագիրը և գնահատականը:
- Ֆինանսական ծառայություններ սպառող ֆիզիկական անձանց շահերի պաշտպանության համալիրը Հայաստանի Հանրապետությունում:
- Ֆինանսական ծառայությունների սակագների ձևավորման առանձնահատկությունները ՀՀ առևտրային բանկերում:
- Ֆինանսական ծառայությունների սակագների ձևավորման առանձնահատկությունները ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպություններում:
- Ապահովագրական վճարների ձևավորման առանձնահատկությունները ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերություններում:
- Մատուցվող ֆինանսական ծառայությունների բնութագիրը և նոր ծառայությունների նախագծման հեռանկարները ՀՀ առևտրային բանկերում:
- Մատուցվող ֆինանսական ծառայությունների բնութագիրը և նոր ծառայությունների նախագծման հեռանկարները ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպություններում:
- Մատուցվող ֆինանսական ծառայությունների բնութագիրը և նոր ծառայությունների նախագծման հեռանկարները ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերություններում:
- ՀՀ կենտրոնական բանկի լիազորությունները ֆինանսական ծառայությունների նախագծման ոլորտում և մասնակցության հնարավոր ուղղությունները:
- ՀՀ կենտրոնական բանկի լիազորությունները ֆինանսական ծառայությունների սակագների ձևավորման ոլորտում և մասնակցության հնարավոր ուղղությունները:
- Փոքր ու միջին ձեռնարկատիրության վարկունակության գնահատումը և վարկավորման խոչընդոտները ՀՀ-ում:
- Փոքր ու միջին ձեռնարկատիրության ֆինանսական գրագիտությունը և ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդեցության գնահատումը ՀՀ-ում:
- Ֆիզիկական անձանց ֆինանսական գրագիտության շրջանակը և «ֆինանսական վարքագիծը»:
- Փոքր ու միջին ձեռնարկատիրության ֆինանսական կրթման անհրաժեշտությունը և ուղղությունները:
- Ֆիզիկական անձանց ֆինանսական կրթման անհրաժեշտությունը, ուղղությունները և միջոցները:
- Փոքր ու միջին ձեռնարկատիրության ֆինանսական ռեսուրսների հասանելիության գնահատականը ՀՀ-ում:
- Ֆիզիկական անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դրդապատճառները և ֆինանսական գրագիտությունը:
- Թվային ձևաչափով մատուցվող ֆինանսական ծառայությունների բնութագիրը և ազդեցության ուղղությունները (ՀՀ նյութերով):
- ՀՀ բանկային համակարգի մասնաճյուղային ցանցի հեռանկարները տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում:
- Վճարահաշվարկային ծառայությունների սակագների ձևավորման օրինաչափությունները ՀՀ-ում:
«Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիայիհետազոտական ուղղությունների գծով փորձ է կատարվելու համագործակցել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ կենտրոնական բանկի և շահագրգիռ կազմակերպությունների, ինչպես նաև անձանց հետ: