Մեր մասին
Լաբորատորիան ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի կառուցվածքում ներառված ստորաբաժանում է` կազմված դասախոսներից, անկախ հետազոտողներից, ասպիրանտներից, հայցորդներից, մագիստրանտերից և ուսանողներից, որոնք պետք է մշակեն և իրականացնեն գիտական նախագծեր:
Լաբորատորիան գործում է ակադեմիական սկզբունքների հիման վրա: Ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները մասնակցում են լաբորատորիայի աշխատանքներին ավելի տարեց և առավել փորձառու գործընկերների հետ միասին:
Ներկա ակադեմիական աշխարհում լաբորատորիան հնարավորություն է տալիս սկսնակ հետազոտողներին զգալ գիտահետազոտական խմբի լիարժեք մասնակից:
Լաբորատորիայի գործունեությունը չի սահմանափակվում ամբիոնների, ֆակուլտետի և համալսարանի սահմաններով: Գիտաուսումնական լաբորատորիայի մասնակիցները, աշխատակիցները հանդես են գալու տարբեր միջազգային գիտաժողովներում և ամառային դպրոցներում որպես դասախոսներ և փորձագետներ, իսկ ոմանք՝ որպես մասնակիցներ:
Լաբորատորիայի աշխատանքների արդյունքները ոչ միայն հրապարակումներն են և զեկուցումները, այլև սեփական նախաձեռնությամբ ամառային դպրոցի կազմակերպումը՝ ՀՊՏՀ-ի Դիլիջան սպորտային առողջարանում: Լաբորատորիայի ենթակայությամբ գործող հետազոտական և գիտաուսումնական խմբերը ստեղծելու են էլեկտրոնային և թղթային փորձարարական տվյալների բազա, մասնակցելու են թեմաներից բխող հարցումներին, կազմակերպելու են մագիստրատուրայի և բակալավրիատի ուսումնական ծրագրերի բարելավմանն ուղղված գործունեություն՝ առաջարկելով սեփական հետազոտության արդյունքները՝ կոնկրետ մասնագիտական դասընթացների գծով:
Լաբորատորիայի դռները բաց են լինելու բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ակադեմիական աշխարհով և ի զորու են փորձելու իրենց ուժերն ու կարողությունները գիտահետազոտական գործընթացում:
Լաբորատորիայի նպատակն է մշակել և իրականացնել տեսական և կիրառական բնույթի գիտական նախագծեր, ապահովել ուսումնական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներդնումը:
Լաբորատորիային առանձնահատուկ գծերն են.
- Երիտասարդ հետազոտողները ձեռք կբերեն լայնամասշտաբ գիտական նախագծերի մասնակցության փորձ:
- Բակալավրիատի ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները կստանան գործունեության ազատություն:
- Լաբորատորիայում աշխատանքը հնարավորություն կընձեռի կատարել բարձր մակարդակի գիտական աշխատանքներ՝ թեկնածուական ատենախոսություն, մագիստրոսական թեզ, ավարտական աշխատանք կամ այլ բնույթի գիտահետազոտական աշխատանքներ:
- Լաբորատորիայի աշխատակիցները, գիտաուսումնական խմբերում ներառված անձիք իրականացնելու են ոչ միայն գիտահետազոտական, այլև ակադեմիական ոլորտում դասավանդման գործունեություն, մասնավորապես՝ ամբոիններում աշխատանքներ, մեթոդական բնույթի նյութերի մշակում, սկսնակ հետազոտողներին խորհրդատվություն: Նման մոտեցումը հնարավորություն կընձեռի զարգացնել արհետսավարժ մասնագիտական հմտությունները և միաժամանակ կիրառել գիտելիքները և՛ ուսուումնական գործընթացում, և՛ գիտահետազոտական աշխատանքներում:
Ակադեմիական աճի տեսանկյունից էական նշանակություն են տրվելու գիտական սեմինարներին, որոնց շուրջ էլ կառուցվում է լաբորատորիայի գործունեությունը: Լաբորատորիայի ներքո գործող հետազոտական խմբերը սեմինարների ընթացքում ներկայացնելու են իրենց ստացած միջանկյալ արդյունքները, տալու են ավարտված նախագծերի գնահատականը, կազմակերպելու են բանավեճեր, քննարկելու նախապատրաստվող գիտական հրապարակումներին վերաբերող հարցեր: Համատեղ թեմաների իրականացման դեպքում կկազմակերպվեն համագործակցող լաբորատորիաների համատեղ սեմինարներ՝ ապահովելով ինչպես արտաքին փորձագետների, մասնագետների, այնպես էլ ներքին ակադեմիական միջավայրի գործընկերների մասնակցությունը:
«Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» գիտաուսումնականլաբորատորիայի հետազոտական հիմնական ուղղություններն են.
I. «Փող և տնտեսական աճ», որի շրջանակներում «Մակրոէկոնոմիկայի» ամբիոնի 6 մագիստրանտներից ձևավորվել է 2 հետազոտական խումբ՝ իրականացնելու հետևյալ ենթաթեմաներով հետազոտությունները.
- «Տնտեսական աճի վրա ՀՀ դրամավարկային քաղաքականության ազդեցության գնահատումը»,
- «Տնտեսական աճի վրա ՀՀ արժութային քաղաքականության ազդեցության գնահատումը»
II. Որպես հետազոտական երկրորդ ուղղություն՝ իրականացվում է «Պարբերաշրջանային մակրոտնտեսական քաղաքականություն, ֆինանսական կարգավորում և տնտեսական աճ» թեմայով հետազոտությունը:
Մագիստրատուրայում հետազոտական ուղղությունները նախատեսվում են հետևյալ թեմաներով՝
- Դրամավարկային քաղաքականությունը և դրա դերը տնտեսական աճի ապահովման գործում:
- Դրամավարկային պայմանների գնահատումը ՀՀ-ում:
- ԵԱՏՄ երկրներում փոխարժեքային տատանումների գնահատման մոտեցումները:
- ԵԱՏՄ երկրներում դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման հեռանկարները :
- ԵԱՏՄ անդամ պետությունների հարկաբյուջետային քաղաքականությունների համեմատական գնահատականը:
- ՀՀ հարկաբոյւջետային քաղաքականությունը և կառուցվածքային բյուջեի գնահատականը:
- Դոլարայնացման պատճառները և ազդեցությունը դրամավարկային քաղաքականության վրա ՀՀ-ում:
- Տնտեսական անորոշությունների ազդեցությունը դրամավարկային քաղաքականության որոշումների կայացման վրա:
- Տնտեսական աճի աղբյուրների և տնտեսության ներուժի գնահատումը:
- Տոկոսադրույքների վրա ազդող գործոնները ՀՀ-ում:
- Ֆինանսական վերահսկողության գործիքների դերը դրամավարկային քաղաքականության իրականացման ընթացքում:
- Պահանջարկի և առաջարկի ազդեցությունը գնաճի վրա ՀՀ-ում:
- Ֆինանսական ներգրավվածության ազդեցությունը դրամավարկային քաղաքականության վրա:
- Պետական ծախսերի ազդեցությունը տնտեսական աճի վրա ՀՀ-ում:
- Կազմակերպության գործունեության վրա դրամավարկային հարաբերությունների ազդեցությունը:
- Ներառական աճի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության գնահատումը ՀՀ-ում:
- Գնաճի նպատակադրման այլընտրանքային քաղաքականությունների գնահատումը:
- Գնաճի ազդեցությունը պետական ծախսերի վրա:
- Տնտեսական աճի վրա պետական պարտքի ազդեցության գնահատականը:
- Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականութունների փոխազդեցության գնահատկանը ՀՀ-ում:
- Փողի զանգված և տնտեսական աճ փոխկապակցության հիմնախնդիրը ՀՀ-ում:
- Փողի էվոլուցիայի առանձնահատկությունները արդի փոլում:
- Մակրոտնտեսական մոդելավորման նշանակությունը դրամավարկային քաղաքականության մշակման գործընթացում:
- Ոչ ստանդարտ (ոչ ավանդական) դրամավարկային քաղաքականությունը և դրա անհրաժեշտությունը:
- Դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների կոորդինացման հիմնախնդիրները:
- Գների կայունության և ֆինանսական կայունության նպատակների համատեղելիության խնդիրները ՀՀ-ում:
- Դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները զարգացող երկրներում:
- Դրամավարկային մոդելների հիմնախնդիրները արդի տնտեսական իրավիճակում:
- Պոտենցիալ ՀՆԱ-ի և դրամավարկային քաղաքականության կապը:
- Գնաճի օպտիմալ մակարդակի որոշումը:
- Գնաճային սպասումների դերը դրամավարկային քաղաքականության իրականացման ընթացքում:
- Գնաճային սպասումների գնահատման միջազգային փորձի ուսումնասիրությունը և համեմատական վերլուծությունը զարգացող երկրների օրինակով:
- Դոլարիզացիայի դետերմինանտները:
- Դոլարիզացիայի վրա մակրոպրուդենցիալ ործիքների ազդեցության արդյունավետության գնահատում:
- Դոլարիզացիայի նվազեցման հնարավոր ուղիները ՀՀ-ում:
- Մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքների արդյունավետության գնահատում:
- Երկարաժամկետ տնտեսական աճի խթանման ուղիները ՀՀ-ում:
- ԵԱՏՄ ֆինանսական շուկաների ինտեգրման հնարավոր ուղիները:
- Փոխարժեքի տատանողականության և գնաճի փոխհարաբերությունները ՀՀ-ում:
Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ գիտաուսումանականլաբորատորիայի գործընկերներն են՝
- ՀՀ Ֆինանսների նախարարությունը
- ՀՀ ԿԲ-ն
- ՀՊՏՀ մյուս գիտաուսումնական լաբորատորիաները: