Ինչու՞ դառնալ ՀՊՏՀ ուսանող
1. ՀՊՏՀ-ն Հայաստանի տնտեսագիտական մայր բուհն է։
2. ՀՊՏՀ-ն ներառված է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (EECA) բուհերի QS World University Rankings 2021 վարկանիշում։
3. ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ներառված է աշխարհի 100 լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների վարկանիշում։
4. Լավագույն ուսանողները միջազգային փոխանակման ծրագրերով մեկ կիսամյակ սովորում են արտերկրի առաջատար բուհերում։
5. Ուսանողներն իրենց նորարարական գաղափարներն իրագործում են ՀՊՏՀ փոփոխությունների լաբորատորիայում (ASUE Change Lab)։
6. ՀՊՏՀ-ն համագործակցում է պետական, միջազգային հեղինակավոր կառույցների, առաջատար բանկերի, ապահովագրական և այլ կազմակերպությունների հետ, որտեղ անցնում է ուսանողների ուսումնաարտադրական փորձառությունը։
7. Գործատուների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ ՀՊՏՀ-ն աջակցում է ուսանողներին և շրջանավարտներին աշխատանքի անցնելու հարցում։
8. Ներդրված են ums.asue.am, moodle.asue.am, zoom հարթակները, որոնք թույլ են տալիս առավելագույն արդյունավետությամբ կազմակերպել հեռավար ուսուցումը։
9. Ուսանողական խորհուրդն ակտիվ գործունեություն է ծավալում․ արդյունքում ուսանողները մասնակցում են ներբուհական, միջբուհական և հանրապետական տարբեր նախագծերի։
10. Գործում են ուսման վարձի լրիվ և մասնակի փոխհատուցման (զեղչի) և փոխատեղման բազմաթիվ ծրագրեր, յուրաքանչյուր կիսամյակ մասնակի զեղչվում է շուրջ 750 ուսանողի ուսման վարձ։
11. Յուրաքանչյուր կիսամյակ լավագույն 7 ուսանողներն արժանանում են ՀՊՏՀ անվանական կրթաթոշակի։
12. Ուսանողները կրթաթոշակներ են ստանում տարբեր հիմնադրամներից, այդ թվում` Հայ Օգնության ֆոնդից, Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամից, Հայ կրթական հիմնարկությունից, «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամից։
13. Հիմնական դասապրոցեսին զուգահեռ ուսանողների համար կազմակերպվում են զեղչով և անվճար լրացուցիչ դասընթացներ։
14. Շատ հաճախ ՀՊՏՀ-ն հանդիսանում է ուսանողների առաջին գործատուն։