Ուշադրություն դիմորդներին
Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության 20.06.2017թ. N/01/6.2/8030-17 գրության և ՀՀ վարչապետի հանձարարականի՝ տարբեր պատճառներով սահմանված ժամկետներում բուհերում ընդունելության դիմում-հայտ չլրացրած դիմորդներին թույլատրվում է ս.թ. հունիսի 25-ից հուլիսի 2-ը փաստաթղթերը ներկայացնել բուհ: Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ից հուլիսի 2-ը առկա բակալավրիատում ընդունելության լրացուցիչ փուլն է, որին կարող են դիմել Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներն ու օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրվածները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները: Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ https://asue.am/upload/files/foreign-students/bachelor/Haytararutyun.pdf: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի հեռախոսահամարն է 593-473: