Ի գիտություն դիմորդների. ատեստատների ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է

Հարգելի դիմորդներ, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից հայտնում են, որ դպրոցների այս տարվա շրջանավարտները պետք է մինչև հուլիսի 10-ը ընդունող հանձնաժողով ներկայացնեն իրենց ատեստատները: Ուշադրություն. ատեստատը սահմանված ժամկետում չներկայացրած դիմորդը չի մասնակցի ընդունելության մրցույթին: