Ի գիտություն հեռակա բակալավրիատի դիմորդների
Ինչպես տեղեկացնում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վադիմ Գրիգորյանը՝ 2017-2018 ուստարվա ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի համար դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ: Ըստ այդմ, քննությունների կազմակերպումը ևս հետաձգվում է, դրանք կանցկացվեն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում:
Հեռակա բակալավրիատի մասնագիտությունների ցանկին և ընդունելության վերաբերյալ այլ մանրամասների ծանոթացեք նշված հղումով՝ https://asue.am/upload/files/foreign-students/bachelor/haytararutyun_heraka_2017.pdf :