ՀՊՏՀ-ն և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանը հայտարարում են համատեղ մագիստրոսական ծրագրի 2019-20 ուստարվա ընդունելություն
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանի միջև 2017թ. ապրիլի 12-ին կնքված կրկնակի աստիճանաշնորհման կրթական ծրագրի իրականացման համաձայնագրի շրջանակներում 2019/2020 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրոսական ծրագրով հայտարարվում է մագիստրատուրայի ընդունելություն` հետևյալ կրթական ծրագրերով.
- Գործարար կառավարման մագիստրատուրա (MBA)
- Մասնագիտացված մագիստրատուրա (Executive MBA):
Դասընթացները կանցկացվեն անգլերենով՝ Եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլ երկրներից ժամանած պրոֆեսորադասախոսական կազմի կողմից: Դասընթացները հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան ՈՒՄԵՖ համալսարանի և ՀՊՏՀ-ի կրկնակի դիպլոմներ: 2 տարվա վարձավճարի ընդհանուր գումարը կազմում է 9800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ 4900 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ յուրաքանչյուր տարվա համար: Հնարավոր է վարձավճարների 50 և 70% մասնակի փոխհատուցման համակարգ՝ կախված քննության արդյունքներից: Դիմորդները պետք է հաղթահարեն ընդունելության քննությունները, որոնք կկազմակերպվեն գրավոր և բանավոր հիմունքներով (անգլերենի իմացության ստուգում): Դիմորդները պետք է լրացնեն ընդունելության թերթիկներ և ունենան պահանջվող փաստաթղթերի ցանկը: Մագիստրոսական ծրագրով ընդունվել ցանկացող դիմորդները պետք է ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- ավարտական փաստաթղթի՝ բակալավրի դիպլոմի պատճեն
- դիմորդի լրացված հայտը
- անձնական թերթիկ
- անձնագրի պատճեն
- 3 լուսանկար
- մոտիվացիոն նամակ
- 50 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը գանձվելու է միանվագ կարգով:
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմեք ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժին կամ զանգահարեք 010 593-426 հեռախոսահամարով: