Լուսինե Դանիելյան
Աշխատանքային փորձը՝
2017-2019 թթ. աշխատել է Մենթիս Քըննեքթ գրասենյակում՝ որպես Բիզնեսի զարգացման մենեջեր։
2014-2017 թթ. կառավարել է Բրիտանական բիզնես դպրոցի հայաստանյան մասնաճյուղը։
2010-2014 թթ. աշխատել է Մեծ Բրիտանիայում՝ LSC համալսարանում, սկզբում՝ որպես ուսանողների ներգրավման մասնագետ, ապա ղեկավարել է Միջազգային ուսանողների համապատասխանության բաժինը։
2008-2010 թթ. աշխատել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Extension բաժնում՝ որպես ծրագրերի ավագ համակարգող։
2018 թվականից The Search Group բիզնես հետազոտական ընկերության անկախ հետազոտող է։
Կրթությունը
2012 թ. ավարտել է Մեծ Բրիտանիայի Քարդիֆ Մեթրոպոլիտան համալսարանը և ստացել Բիզնես վարչարարության մագիստրոսի (MBA) որակավորում:
2006 թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ֆակուլտետը։
2004 թ. ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը և ստացել թարգմանչի որակավորում։
1999-2000 թթ. Ամերիկյան խորհուրդների FLEX փոխանակման ծրագրի շրջանակներում սովորել է ԱՄՆ-ում։
Մասնակցել է կառավարման ոլորտին առնչվող բազմաթիվ դասընթացների և վերապատրաստումների Գերմանիայում, ԱՄՆ-ում, ՄԹ-ում և Հայաստանում։