Թաթուլ Մկրտչյան
Ծնվել է 1978թ. հունիսի 25-ին, Սիսիանում: 1995-2000թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի «Ազգային տնտեսագիտություն» բաժնում, որն ավարտել է գերազանցությամբ: 2000թ. ընդունվել է առկա ուսուցմամբ ասպիրանտուրա: 2003 թ. հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը՝ ավարտել է այն ու ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2003թ.-ից աշխատել է ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնում որպես ասիստենտ, 2009թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից ստացել է դոցենտի կոչում և 2010 թվականից նույն ամբիոնում շարունակել է աշխատել որպես դոցենտ:
2005-2006թթ. եղել է ՀՊՏՀ Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալը:
2011-2019թթ. եղել է ՀՊՏՀ Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանը:
2016թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
2019թ. սեպտեմբերի 2-ին նշանակվել է ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր:
Մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովների: Մասնագիտական վերապատրաստումներ է անցել Բելգիայում, Թաիլանդում, Մալայզիայում, Լիտվայում: Հեղինակ է ավելի քան 50 գիտական աշխատանքների: Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: