Սեղանի նոր գիրք` ձեռնարկատիրությամբ հետաքրքրվողներին
«Ձեռնարկատիրական գործունեության հանրային իրավական կարգավորման վերաբերյալ գիտական ուսումնասիրություններ չկան, սակայն կարող ենք եզրակացնել, որ ներկայումս արդիական է հիշատակված գործունեության հանրային իրավական կարգավորման առարկայի և մեթոդի հասկացության հարցի վերլուծությունը, դրա տեղի պարզաբանումը հանրապետության իրավունքի ընդհանուր համակարգում», - նշվում է «Ձեռնարկատիրական գործունեության հանրային իրավական կարգավորումը» նորահրատարակ ուսումնական ձեռնարկի ներածությունում:
Գիրքը հեղինակել են իրավագիտության թեկնածու, դոցենտներ Գառնիկ և Նազելի Սուքիասյանները: Հրատարակության է երաշխավորել ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի գիտական խորհուրդը: Սա առաջին փորձն է՝ սահմանազատելու ձեռնարկատիրական գործունեության հանրային իրավական կարգավորումները, ներկայացված են ուսումնասիրվող թեմայի առանձնահատկությունները, մեթոդն ու սկզբունքները, սուբյեկտների կարգավիճակի, առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, գանձվող հարկերի, ձեռնարկատիրական գործունեության բանկային վարկավորման, առևտրային կազմակերպությունների արժեթղթերի, ապահովագրության, արժութային, արտաքին տնտեսական գործունեության, սնանկության հանրային իրավական կարգավորումները, նաև առևտրային կազմակերպությունների` տնտեսական օրենսդրության խախտման համար նախատեսված պատասխանատվությունը:
Սույն ձեռնարկը կարող եք ընթերցել ՀՊՏՀ գրադարանի ընթերցասրահներում: Հեղինակները գրքի երկու օրինակ՝ իրենց ընծայագրով, սիրով նվիրել են ՀՊՏՀ ուսանողներին: