Մատենաչափությանը նվիրված առցանց վեբինար՝ ՀՊՏՀ գրադարանի նախաձեռնությամբ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական գրադարանի նախաձեռնությամբ ս.թ. մարտի 9-ին տեղի է ունեցել «Մատենաչափություն: Նոր գործիքակազմ գրադարանավարի համար» թեմայով առցանց վեբինար: Մասնակցել են շուրջ 30 գրադարանների ներկայացուցիչներ (այդ թվում՝ Մայր Աթոռ ս. Էջմիածնի մատենադարանից, ՀՀ Ազգային ժողովից, Հայաստանի ազգային գրադարանից, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից և այլ կազմակերպություններից):
Վեբինարի ընթացքում քննարկվել են գիտական և այլ բնույթի խոշոր գրադարանների կողմից մատենաչափության (библиометрика, bibliometrics) գործառույթի ներդրման անհրաժեշտության, գիտական խոշոր շտեմարաններում դրա կիրառելիության վերաբերյալ արդիական ու կարևոր հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՊՏՀ գրադարանում մատենաչափական գործիքակազմի օգտագործմամբ կատարվող աշխատանքներին։
Վեբինարի մասին նյութը տեղադրված է գրադարանի ֆեյսբուքյան էջում, միջոցառման ամբողջական տեսաձայնագրությունը՝ գրադարանի յութուբյան էջում: