Ծրագրի մասին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը վերջին տարիներին, որդեգրելով բուհի միջազգայնացման, կրթության որակի ճանաչման, որակավորումների համադրելիության և մրցունակության ապահովման քաղաքականություն, ակտիվորեն մասնակցում է միջազգային ծրագրերի:
2013թվականի նոյեմբերին մեկնարկել է «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում (PEOPLE)» ծրագիրը, որն իրականացվում է համալսարանական կոնսորցիումների միջոցով՝ ընդգրկելով ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ Հայաստանի, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի համալսարաններ և կրթական կազմակերպություններ:
Ծրագրին մասնակցությունը հնարավորություն է տալիս իրականացնել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում կարողությունների վերհանում, վերլուծություն և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նոր աշխատելաոճի ձևավորում, որն ուղղված կլինի մարդկային ռեսուրսների կառավարումն ըստ որակական, պրոֆեսիոնալ հատկանիշների իրականացնելուն:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում նաև բացահայտել մարդկային ռեսուրսների կառավարման, զարգացման խնդիրները, ինչպես նաև կարիքները: