Հենգեր (Hen-Gear Project)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի այս տարվա այն շրջանավարտներին, որոնք դեռևս չեն ստացել իրենց դիպլոմները, հիշեցնում ենք, որ ավարտական վկայականները ստանալու համար հարկավոր է գրանցվել շրջանավարտների տվյալների բազայում, որը կնպաստի շրջանավարտների ծառայողունակության բարձրացմանը և աշխատաշուկայի հետ կապերի զարգացմանը: Տվյալների բազան հասանելի կլինի հայաստանյան և արտասահմանյան գործատուներին:

Ուսումնամեթոդական աշխատանքների և աշխատաշուկայի հետ  համագործակցության բաժինը տեղեկացնում է, որ 2014 թվականի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների գրանցումը պարտադիր նախապայման է դիպլոմները ստանալու համար: Հարցաշարը լրացնելու մասին տեղեկանքը շրջանավարտները շրջիկ թերթիկի հետ միասին պետք է ներկայացնեն  Կարիերայի և մարքեթինգի կենտրոն:

Բազայում գրանցվելու և էլեկտրոնային հարցաշարը լրացնելու համար այցելեք հետևյալ հղումով՝ https://international.almalaurea.it/armenia/?lang=am: Համակարգում գրանցվելու ճանապարհը Ձեզ ցույց կտա այս ուղեցույցը: