Բաց դռների օր ՀՊՏՀ-ում

Յուրաքանչյուր ամսվա 14-ին ՀՊՏՀ-ում անցկացվում է «Բաց դռների օր» միջոցառումը։

Ինչո՞ւ ընտրել Տնտեսագիտական համալսարանը, ինչպիսի՞ կրթություն է առաջարկում բուհը, ի՞նչ մասնագիտություններ և կրթական ծրագրեր կան համալսարանում և որքանո՞վ են դրանք համապատասխանում ապագա դիմորդների նախընտրություններին։ Այս բոլոր հարցերի պատասխանները տրվում են «Բաց դռների օր» միջոցառմանը, որի ընթացքում ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի աշխատակիցները և ուսանողական խորհրդի անդամները դիմորդներին ներկայացնում են․

  • ՀՊՏՀ ֆակուլտետները և բակալավրի կրթական ծրագրերը,
  • ՀՊՏՀ ընդունելության գործընթացը, քննությունները, վարձավճարները,
  • բուհում գործող վարձավճարների զեղչային համակարգը, կրթաթոշակները և դրանց դիմելու հնարավորությունները,
  • համալսարանի հիմնական ենթակառուցվածքները,
  • ուսանողական ակտիվ կյանքի հնարավորությունները,
  • ուսումնառության ընթացքում միջազգային փոխանակման ծրագրերին մասնակցելու հնարավորությունները։

Միջոցառման ընթացքում կազմակերպվում է նաև տնտեսագիտական խաղ-մրցույթ, որի հաղթողները ստանում են մրցանակներ, իսկ բաց դռների բոլոր մասնակիցներին տրամադրվում են բուհի մասին պատմող նոթատետրեր։