Մարզային այցեր

ՀՊՏՀ շարունակական կրթության բաժինը ՀՊՏՀ ուսանողական խորհրդի հետ համատեղ պարբերաբար կազմակերպում է մասնագիտական կողմնորոշման այցեր ՀՀ մարզերի դպրոցներ, որոնց ընթացքում ներկայացվում են՝

  • ՀՊՏՀ ֆակուլտետները և բակալավրի կրթական ծրագրերը,
  • ՀՊՏՀ ընդունելության գործընթացը, քննությունները, վարձավճարները,
  • բուհում գործող վարձավճարների զեղչային համակարգը, կրթաթոշակները և դրանց դիմելու հնարավորությունները,
  • համալսարանի հիմնական ենթակառուցվածքները,
  • ուսանողական ակտիվ կյանքի հնարավորությունները,
  • ուսումնառության ընթացքում միջազգային փոխանակման ծրագրերին մասնակցելու հնարավորությունները։

Մինչ օրս այցելություններ իրականացվել են հետևյալ դպրոցներ՝

  • Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց,
  • «Էօրնեկեան» հանրակրթական դպրոց,
  • Աբովյանի թիվ 1 ավագ դպրոց,
  • Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց,
  • Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց,
  • Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց,
  • Մասիսի թիվ 5 ավագ դպրոց
  • Արտաշատի ավագ դպրոց
  • Արմավիրի թիվ 1 ավագ դպրոց
  • Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց
  • Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց
  • Հրազդանի թիվ 1 ավագ դպրոց
  • Չարենցավանի ավագ դպրոց
  • Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց
  • Վանաձորի թիվ 10 ավագ դպրոց

Եթե ցանկանում եք ՀՊՏՀ ներկայացուցիչներին հյուրընկալել ձեր դպրոցում, ապա խնդրում ենք լրացնել սույն հայտը։