Ամառային դպրոց և աշնանային ճամբար

Ամառային դպրոցն ու աշնանային ճամբարը դիմորդների կողմից ամենասիրված և սպասված միջոցառումներից են։ Ծրագրերի շրջանակներում անցկացվում են մասնագիտական կողմնորոշման, տնտեսագիտության, ֆինանսների, մարքեթինգի, կառավարման և այլ թեմաների շուրջ հետաքրքիր բանախոսություններ, ինտերակտիվ խաղեր, մասնակիցները կատարում են թիմային առաջադրանքներ, իսկ հաղթողները ստանում են մրցանակներ։

Մասնակիցների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով՝ մոտիվացիոն նամակի հիման վրա։ Նամակում դիմորդները պետք է հիմնավորեն, թե ինչու հենց իրենք պետք է լինեն ճամբարի կամ դպրոցի մասնակիցը։

Ծրագրիը նախատեսված է ՀՀ ավագ դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար։ Մասնակցությունն անվճար է։