Մեր համալսարանն ակտիվորեն ներգրավված է «Էրազմուս+»-ի ծրագրերում

«Էրազմուս+» միջազգային ծրագրով հետաքրքրված ՀՊՏՀ ուսանողներ, դասախոսներ և վարչական աշխատակիցներ, տեղեկացնում ենք, որ ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կարող եք գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրի ներքո: ՀՊՏՀ-ում ծրագրի պատասխանատուն արտաքին կապերի բաժինն է, որը պարբերաբար ուսանողներին, դասախոսներին և աշխատակիցներին հասցեագրված տեղեկատվություն է տրամադրում: Սույն խորագրում ներկայացնում և թարմացնում ենք բաժնի տրամադրած տեղեկատվությունը, որը բավական ընդգրկուն է և ներկայացնում է փաստաթղթեր, ընթացակարգեր, հայտարարություններ: Ծրագրի մանրամասներին, նորություններին և ընթացքին հետևելու համար այցելեք հետևյալ հղումով: